Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat

четверг, 2 февраля 2012 г.

Էսսեների մրցույթ` «Լեզուն հայրենիք է»


Հայկական գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը հոբելյանական ծրագրերի շրջանակում հայտարարում է  «Լեզուն հայրենիք է» թեմայով էսսեների մրցույթ:
Մրցույթն ունի աննախադեպ մրցանակ` հաղթողին հնարավորություն կտրվի մասնակցելու հոբելյանի շրջանակներում արտերկրում իրականցվող միջազգային որևէ ծրագրի:
Մրցույթին մասնակից ուսանողները կարող են ներկայացնել.
-
էսսե (նվազագույն ծավալը` 500 բառ կամ 1.5 էջ) «Լեզուն հայրենիք է» թեմայով:
Մրցույթի պայմանները.
-
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:
- Աշխատանքների ընդունումը` մինչև փետրվարի 10-ը ներառյալ:
-
Հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 19-ին` Հովհ. Թումանյանի ծննդյան օրը:
Աշխատանքներին կից անհրաժեշտ է ներկայացնել.
-
մասնակցի անձնագրի պատճենը,
-
մասնակցի մեկ լուսանկար,
-
մասնակցի հասցեն և հեռախոսահամարը,
-
ԲՈՒՀ-ի անվանումը, ֆակուլտետը և կուրսը:
Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրինություն (հասցեն` Տերյան փ. 42/1, հեռ.` 52.12.22, 58.33.35) կամ էլ. հասցեով` gradaran@childlib.am

Комментариев нет:

Отправить комментарий