Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat

понедельник, 12 декабря 2011 г.

Կլիմկո. «90-ականների վերջին ԱրմենՏել-ի օպերատորները բղավում էին բաժանորդների վրա»


Երբ «ՎիմպելԿոմ»-ը ձեռք բերեց «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի մի մասը, բախվեց խորհրդային ժառանգության հետ. «ԱրմենՏել»-ի շինությունները, սարքերը, ինչպես նաև կապը հին էին ու անորակ, իսկ աշխատակիցները՝ հիմնականում ծեր ու նոր տեխնոլոգիաներից գլուխ չհանող: Այս մասին այսօր «Տեխնոլոգիաները եւ հեռահաղորդակցությունը զանգվածային լրատվամիջոցներում» խորագրով համաժողովի շրջանակներում ասաց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Նույնիսկ 90-ականների վերջերին, երբ խորհրդային կարգերը վաղուց արդեն անցյալում էին, բաժանորդների զանգերին պատասխանում էին ծեր կանայք, որոնք միայն բղավում էին»,-հավելեց Կլիմկոն՝ նշելով, որ «ԱրմենՏել»-ի շուկա մտնելը նոր որակ բերեց Հայաստանի բջջային ծառայությունների սպասարկման ոլորտում:
Նշենք, որ ամեն տարի անցկացվող համաժողովին այս անգամ մասնակցում են Հայաստանի , Տաջիկստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի խոշոր ԶԼՄ-երի ավելի քան 30 ներկայացուցիչներ:
Միջոցառման նպատակն է տարբեր երկրների ԶԼՄ ներկայացուցիչների միջև փորձի փոխանակում իրականացնելն ու լրագրության վրա ժամանակակից տեխնոլոգիաների ունեցած  ազդեցությունը  քննարկելը:
pcnews.am

Комментариев нет:

Отправить комментарий