Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat

пятница, 16 декабря 2011 г.

Նոր առաջարկություն Orange-ից. Ինտերնետ Միասին


Orange ինտերնետի բաժանորդներն այսուհետ կարող են կիսվել իրենց ինտերնետով մտերիմների հետ և միասին օգտագործել գերարագ ինտերնետի փաթեթը: Ինտերնետ Միասին ծառայության շնորհիվ կարող եք ստանալ 1 կամ 2 լրացուցիչ SIM քարտ, որոնք կկցվեն Ձեր հիմնական հաշվին և Դուք կկարողանաք միաժամանակ օգտագործել ինտերնետ բաժանորդագրությամբ նախատեսված գերարագ ինտերնետի ծավալը: Գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո քարտերից յուրաքանչյուրով կշարունակեք օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 256 Կբ/վ կամ 512 Կբ/վ ներբեռնման արագությամբ` համապատասխան Ձեր սակագնային պլանի:
Ինտերնետ Միասին ծառայության ամսավճարը յուրաքանչյուր լրացուցիչ SIM քարտի համար 2000 դրամ է: Հավելյալ SIM քարտերով ինտերնետից օգտվելու համար կարող եք նաև վարձակալել օգտագործված Ինտերնետ Հիմա մոդեմ` յուրաքանչյուր մոդեմի համար ամսական վճարելով 1000 դրամ: Մեկ տարվա անընդմեջ վարձույթից հետո մոդեմի ամսավճարը կդառնա 700 դրամ:
Ինտերնետ Միասին ծառայության և Ինտերնետ Հիմա մոդեմի վարձույթի համար ամսավճարները գանձվում են ամբողջովին` անկախ նրանից, թե Դուք քանի օր եք օգտվել ծառայությունից կամ օգտագործել մոդեմը: Ինտերնետ Միասին ծառայությունն ակտիվ կլինի այնքան ժամանակ քանի դեռ Դուք այն չեք դադարեցրել :
Ինտերնետ Միասին ծառայությունը չեք կարող ակտիվացնել և Ինտերնետ Հիմա մոդեմ չեք կարող վարձակալել բաժանորդագրության առաջին 15 օրերի ընթացքում կամ եթե ունեք չվճարված պարտք:
Ինտերնետ Միասին ծառայությունից օգտվելու դեպքում բոլոր քարտերով Դուք կկարողանաք վերալիցքավորել հաշիվը, փոխել լեզուն և ստուգել հաշվեկշիռը, իսկ ծառայություններ ակտիվացնել կամ ապաակտիվացնել, վճարովի կարճ հաղորդագրություններ ուղարկել, իմ Orange էջին և ձայնային մենյուին ամբողջական հասանելիություն ունենալ, ինչպես նաև դադարեցնել Ինտերնետ Միասին ծառայությունը Դուք կկարողանաք միայն հիմնական SIM քարտով:
Ինտերնետ Միասին ծառայության ամսավճարը հետագայում կարող է փոփոխվել, որի մասին Դուք նախապես կտեղեկացվեք: Փոփոխության հետ համաձայն չլինելու դեպքում կարող եք դադարեցնել Ինտերնետ Միասին ծառայությունը և Ինտերնետ Հիմա մոդեմի վարձույթը` Բաժանորդային Պայմանագրով սահմանված կարգով:
orangearmenia.am

1 комментарий:

  1. Ես ամեն անգամ, ծախսել իմ կես ժամ է հետաքրքրել այս էջը գրառումները ամենօրյա հետ միասին մի բաժակ սուրճ.




    rental mobil jakarta

    ОтветитьУдалить