Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat

воскресенье, 25 марта 2012 г.

SIM-քարտերի ապագան հարցականի տակ է


Եվրոպական հեռահաղորդակցության ստանդարտների ինստիտուտը (ETSI) մյուս շաբաթ կանցկացնի քվեարկություն՝ նոր SIM-քարտերի ստանդարտը հաստատելու համար: Հանդիպմանը կքննարկվեն երկու խոշորագույն սմարթֆոն արտադրողների ՝ Apple-ի և Nokia-ի առաջարկները, հաղորդում է Financial Times-ը:
2011-ի վերջին գերմանական G&D ընկերությունը, որը մոտ 20 տարի առաջ ներկայացրել էր առաջին կոմերցիոն SIM-քարտը, ներկայացրել է նոր ֆորմատ ՝ nano-SIM: Այն 30%-ով փոքր է և 15% -ով բարակ, քան micro-SIM-ը, որն օգտագործվում է Lumia (Nokia) և iPhone4/4S (Apple) սմարթֆոններում: 
Ինչպես նշել էր G&D-ն, ազատված տարածքի հաշվին հնարավոր է ստեղծել ավելի բարակ սարքեր, սակայն այս առաջարկը հավանության չարժանացավ արտադրողների կողմից:
Այժմ Apple-ն առաջարկում է nano-SIM-ի իր սեփական տարբերակը, իսկ Nokia-ն, RIM-ը և Motorola-ն՝ իրենցը:
Վերջնական որոշումը հայտնի կդառնա  հաջորդ շաբաթվա ընթացքում:
pcnews.am

Комментариев нет:

Отправить комментарий