Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat

суббота, 7 апреля 2012 г.

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԵՐՋԱՆԻԿ ԵՐԿՐՆԵՐԸ


Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) նախաձեռնությամբ կազմվել է աշխարհի երջանկության վարկանիշը, որտեղ ընդգրկված երկրները դասակարգվել են՝ ելնելով այդ երկրներում բնակիչության երջանիկ լինելու համար անհրաժեշտ և բավարար պայմանների առկայության մակարդակից:
Հրապարակված վարկանիշի համաձայն՝ աշխարհի ամենաերջանիկ երկրները սկանդինավյան երկրներն են. Դանիան, Ֆինլանդիան և Նորվեգիան զբաղեցնում են վարկանիշի առաջինից երրորդ հորիզոնականները: Միևնույն ժամանակ, աշխարհի առավել «դժբախտ» երկրներ են համարվել աֆրիկյան երկրները, մասնավորապես, Տոգոն և Բենինը, որոնք եզրափակում են վարկանիշային աղյուսակը:
Նշենք նաև, որ ԱՄՆ-ն աշխարհի երջանիկ երկրների վարկանիշում 11-րդն է, Մեծ Բրիտանիան`18-րդը, Ռուսատանը՝  76-րդը:
Վարկանիշի կազմման ժամանակ հաշվի են առնվել երկրների քաղաքական անկախության մակարդակը, սոցիալական կենսամակարդակը, առողջապահության ոլորտի զարգացվածության աստիճանն ու կոռուպցիայի բացակայությունը:
b24.am

Комментариев нет:

Отправить комментарий