![]() News.Az կայքը հատ առ հատ նշում է այն բոլոր ադրբեջանական կազմակերպությունների երկար ու անհասկանալի անվանումները, որոնք մասնակցել են ակցիային. Եվրոպայի ադրբեջանցիների կոնգրես, Գերմանիայում ադրբեջանական սփյուռքի կենտրոնական խորհուրդ, Հաննովերի «Խազար» միություն, Մագդեբուրգի ադրբեջանագերմանական բարեկամության միություն, ALM.AZ-ը` Դրեզդենից և այլն, պարզապես սարսափել կարելի է:Ճ Նամակներում շեշտված է, թե իբր Հայաստանի Հանրապետությունը մշտապես ագրեսորի քաղաքականություն է վարել Ադրբեջանի նկատմամբ, չի կատարում ու պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմն ու դրա պայմանները: Հարկ է նշել նաև, որ սույն նամակները ստորագրել են ոչ միայն ադրբեջանական մի շարք համայնքներ, այլև տեղի հրեական համայնքներն ու կազմակերպությունները (պետք է համապատասխան հետևություններ անել): Հաջորդ օրը ակնհայտ է դառնում, որ բողոքի նոտա է հղվել Գերմանիային արդեն իսկ պաշտոնական Բաքվի կողմից: Ավելին, բողոքի ակցիային իր հստակ քայլերով միացել է Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը, որը` համաձայն մի քանի կայքերի, հանդիպումներ է ունեցել Շտուտգարդի քաղաքապետարանում նշված հարցի շրջանակներում, սակայն լրատվական մի շարք գործակալություններ էլ հավաստում են, որ դեռ պատրաստվում է կամ ծրագրել է հանդիպումներ կազմակերպել Շտուտգարդի քաղաքապետի հետ: Խեղճ ադրբեջանցիներ, զուր ժամանակ են ծախսում, չգիտեն` ում դեմ պայքարել. մի կողմից հայերն են նեղում Արցախի հարցով, մյուս կողմից` Իրանում փաստերով ապացուցել են, որ Բաքուն հնագույն իրանական քաղաք է, իսկ «Ադրբեջան» անվանումն անգամ տեղական ծագում չունի («Ատրպատական»-ի փոխակերպված ձևն է): Եվ այս ամենը միայն սկիզբն է… Հիշեցնեմ Ադրբեջանին, որ ստի ու կեղծիքի վրա հիմնված ոչ մի բան երկար կյանք չի ունենում: blog.liberal.am |
Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat
вторник, 30 августа 2011 г.
«Հաճելի անակնկալ» Ադրբեջանին. Արցախի անկախության 20-ամյակը տոնելու են Գերմանիայում
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий