Մեր տիեզերքը միայն մեկ փուլն է Մեծ պայթյունների հերթագայության եւ ոչ թե արդյունքը միայն մեկ բացառիկ Մեծ պայթյունի. 2010 թվականի վերջին հայ գիտնական, ֆիզիկոս, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի այս ֆունդամենտալ հայտնագործությունը ցնցեց համաշխարհային գիտական հասարակությունը: Սրանով Վահագն Գուրզադյանը հերքեց այն դիտարկումը, թե 20-րդ դարով ավարտվել է ֆունդամենտալ հետազոտությունների դարաշրջանը: Սա իրավամբ հեղափոխական հայտնագործություն է, որը կարող է հավակնել Նոբլելյան մրցանակի: Վահագն Գուրզադյանն այս կապակցությամբ բացառիկ հարցազրույց է տվել webtv.am-ին: Գիտնականն անդրադառնում է նաեւ Արարատի լանջին իր կողմից հայտնաբերված մետեորիտի խառնարանին եւ հայկական անհայտ եկեղեցու ավերակներին: Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ:
hraparak.am
hraparak.am
Комментариев нет:
Отправить комментарий