Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat

вторник, 30 августа 2011 г.

ՙՎՈՐԼԴ ՎԻԺՆԻ՚ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ՏՈՀՄԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ


Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքային, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ, Ծաղկաշեն, Լճափ, Ծովազարդ, Հայրավանք, Բերդկունք գյուղական համայնքներում ՙՎորլդ Վիժն՚ կազմակերպության Գավառի տարածքային գրասենյակի նախաձեռնությամբ եւ ֆինանսական աջակցությամբ կազմակերպվել է խոշոր եղջերավոր անասունների արհեստական սերմնավորում՝ տոհմաբուծությունը գյուղացիական տնտեսություններում զարգացնելու նպատակով:

Ինչպես տեղեկացրեց ՙՎորլդ Վիժն՚ կազմակերպության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավար Հուսիկ Սարգսյանը՝ խոշոր եղջերավորների արհեստական սերմնավորման աշխատանքները նշյալ համայնքներում սկսվել են այս տարվա մարտից եւ ավարտին հասցվել հունիսի 15-ին: Ծրագրի իրականացման համար կազմակերպությունը ներդրել է մոտ 6,5 միլիոն դրամ:
ՙՔարդ՚ կազմակերպության նախաձեռնությամբ ծրագիրն իրականացնելու համար նախօրոք վերապատրաստվել են Գանձակ եւ Գավառ համայնքների անասնաբույժները, ովքեր եւ իրականացրել են նշյալ համայնքների ընտրված տնտեսությունների 500 կովերի արհեստական սերմնավորման աշխատանքները: Նախորդ տարի եւս ՙՎորլդ Վիժն՚-ը նույն համայնքներում իրականացրել է խոշոր եղջերավորների արհեստական սերմնավորման աշխատանքներ 250 գլուխ կովերի շրջանում: Արհեստական սերմնավորումից հետո կազմակերպությունը շարունակում է հետեւել սերմնավորված կովերի առողջական վիճակին, ծնի շրջանին, հորթերի զարգացմանն ու աճին: Կովերին սրսկվել է ՙՋերսեյ՚« ՙՇվից՚, ՙՍեմինալ՚ ցեղական անասունների սերմեր:
geghamaashkharh.blogspot.com

Комментариев нет:

Отправить комментарий