Սրտի հիվանդությունների առաջացումն առավել քիչ պետք է անհանգստացնի այն մարդկանց, ովքեր իրենց կյանքից գոհ են: Ընկճախտն ու անհանգստությունն արդեն իսկ նշված են սրտի վրա վատ ազդեցություն ունեցող գործոնների ցանկում, սակայն քչերը գիտեն, որ լավ տրամադրությունը դրական ազդեցություն է թողնում սրտի վրա:
Գիտնականները հետևել են 8000 բրիտանացի պետական աշխատողների` վերլուծելով նրանց առողջական վիճակը և կյանքից գոհ լինելու աստիճանը: Գիտնականները մասնակիցներին հարցեր էին տալիս սիրո, մարդկային փոխհարաբերությունների, կենսամակարդակի և ընտանիքի մասին:
Մասնակիցներին խնդրել էին 1-7 սանդղակով գնահատել իրենց կյանքի որակը: Ընդ որում` միևնույն ժամանակ ստուգվում էր մասնակիցների սրտի առողջական վիճակը:
Պարզվեց, որ հարցման արդյունքում առավել բարձր ցուցանիշներ գրանցած մարդկանց մոտ սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը շատ ավելի ցածր էր` մոտ 13%: Նման մեխանիզմն աշխատում էր ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ:
Աղբյուրը` Doctors.am

Комментариев нет:
Отправить комментарий