ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունում (ԿՀՎ) գոյություն ունի հատուկ ստորաբաժանում, որի փորձագետները զբաղվում են սոցիալական ցանցերի գրառումների համատարած մոնիտորինգով:
Ինչպես փոխանցում է Associated Press-ը, որի թղթակիցները եղել են գաղտնի տեխնոպարկում, ստորաբաժանումն օրական ծանոթանում է մինչեւ 5 մլն գրառման միայն Twitter-ում: Նույնքան մանրակրկիտությամբ հետեւոմ են Facebook-ի եւ սոցիալական մյուս ցանցերի գրառումներին: ԿՀՎ-ն նաեւ աչալրջորեն հետեւում է տեղական հեռուստաալքիների, ռադիոկայանների, թերթերի եւ համացանցային ֆորումների տեղեկատվությանը:
Ողջ տեղեկատվությունն ամեն օր զեկուցվում է ԱՄՆ նախագահին Սպիտակ տան ներքին խորհրդակցությունների ժամանակ:
news.am
Комментариев нет:
Отправить комментарий