
Հայրերի շուրջ 10%-ը երեխայի ծնունդից հետո տառապում է ընկճախտով: Այս եզրահանգմանն են եկել Վիրջինիայի բժշկական դպրոցի գիտնականների խումբը` Ջեյմս Պոլսոնի գլխավորությամբ:
Պոլսոնի խումբն ուսումնասիրել է նախկին 43 հետազոտությունների տվյալներ, որոնք իրականացվել են 1980-2009 թվականների ընթացքում` 28 հազար տղամարդու մասնակցությամբ: Հետազոտողներին հետաքրքրել են ընկճախտի այն դեպքերը, որոնք զարգացել են իրենց կանանց հղիության ժամանակ, ինչպես նաև երեխայի ծնվելուց հետո:
Գնահատելով ստացված տվյալները` գիտնականները հայտնաբերել են, որ երեխայի ծնունդով պայմանավորված ընկճախտով տառապել են հայրերի 10.4 %-ը: Մինչդեռ տղամարդկանց չնչին մասի մոտ այս հոգեբանական խանգարումը զարգանում էր երեխայի ծնունդից միայն երեք ամիս անց: Հայրերի մեծ մասը երեխայի ծննդյան 3-6 ամսիսների ընթացքում է տառապել ընկճախտով:
Գիտական աշխատանքների հեղինակները կարևոր են համարել տղամարդկանց մոտ ընկճախտի ախտորոշման մեթոդների կատարելագործումը, քանի որ ծնողների մոտ առկա հոգեբանական խանգարումները բացասաբար են անդրադառնում երեխայի հուզական և ֆիզիկական վիճակի վրա:
Աղբյուրը` Doctors.am
Комментариев нет:
Отправить комментарий