Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat

пятница, 11 ноября 2011 г.

Բարձ, որն օգնում է հաղթահարել հեռավորությունը (տեսանյութ)


Շոտլանդացի դիզայներ Ջոաննա Մոնտգոմերին ստեղծել է հատուկ բարձ՝ PillowTalk, որը թույլ է տալիս զգալ հեռու գտնվող մարդու ներկայությունը: Այն աշխատում է հետևյալ կերպ. օգտագործողը պետք է քնելուց առաջ իր մատին ամրացնի հատուկ զգիչ (սենսոր), իսկ բարձի մեջ տեղադրի պանել, որը պատրաստված է կտորից. նույնը վերաբերում է նաև զուգընկերոջը:
Երբ նրանցից մեկը գնում է քնելու, երկու բարձերի մեջ ստեղծվում է անլար կապ: Օգտագործողի բարձը ազդանշան է ուղարկում մյուս բարձին, որը սկսում է լույս արձակել՝ տեղեկացնելով, որ իր «տերն» արդեն պառկել է քնելու: Իսկ ամբողջ գիշերվա ընթացքում բարձերից լսվում են զուգընկերոջ սրտի զարկերը (փոխանցվում է մատին ամրացված զգիչից ստացված ազդանշանը):

PillowTalk-ը մեծ հետաքրքրություն է առաջացրել ու հնարավոր է՝ շուտով հայտնվի մեծ շուկայում:
pcnews.am

Комментариев нет:

Отправить комментарий