Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat

четверг, 13 октября 2011 г.

Առաջիկա 3-4 տարիներին Հայաստանում ինտերնետի օգտագործման ծավալներն ամեն տարի կրկնապատկվելու են. հարցազրույց


NEWS.am-ի հարցազրույցը «Ջի Էն Սի-Ալֆա» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի հետ.
Պրն Ֆարամազյան, Դուք ինտերնետի մեծածախ ներկրող եք, եթե չեմ սխալվում` 4 կապուղի ունեք: Լրացուցիչ կապուղի բերելու ծրագիր ունե՞ք:
Մենք հանդիսանում ենք Հայաստանում մայրուղային ամենամեծ օպերատորը, որն ունի միջազգային կապուղիներ Վրաստանի միջոցով եւ Իրանի օպերատորի հետ համակցված: Հայաստանի 33 քաղաքներում 20 գիգաբիթանոց IP/MPLS ցանց ունենք, որն ընդլայնվելու է հաջորդ տարվա ընթացքում: Մեր օպտիկամանրաթելային ցանցը փոխկապակցված է բոլոր հնարավոր մայրուղային մալուխային ցանցերին, որոնք գոյություն ունեն Վրաստանում եւ Իրանում: Այդ երկրներում այլ հնարավոր կապուղի, որին համակցված չենք` չկա:
Վերջերս ինտերնետի արագությունը Հայաստանում բարելավվել է, գներն էլ իջել են, այստեղ ձեր ներդրումն ունե՞ք:
Միանշանակ: Մոտ 2 տարի է` գործում ենք շուկայում, այս 2 տարվա ընթացքում Հայաստանում տասնյակ անգամներ ավելացել են ինտերնետի սպառման ծավալները: Եւ իհարկե` սակագները մի քանի անգամ ընկել են:
Ռեսուրսը, որ թույլ կտա ավելացնել սպառումը` անսահմա՞ն է, թե…
Սահման չկա, դեռեւս Հայաստանում ներթափանցելիությունը, կամ բնակչության կողմից ինտերնետի օգտագործումը (բնակչությունը հիմնական սպառողն է) դեռեւս բավականին ցածր է համեմատած այլ երկրների` զարգացող կամ զարգացած: Այդ պատճառով գնահատում ենք, որ առաջիկա 3-4 տարիներին, գուցե նույնիսկ ավելի, Հայաստանում ինտերնետի օգտագործման ծավալներն ամեն տարի կրկնապատկվելու են:
Իսկ դա գնի վրա կազդի՞:
Կազդի եւ գնի, եւ որակի ու արագության վրա:
Ցանկություն ունե՞ք նաեւ մանրածախ ծառայություն մատուցելու:
Այս պահին ունենք կորպորատիվ հաճախորդներ, որոնց տրամադրում ենք ինտերնետ հասանելիություն, որ ըստ էության մանրածախ ծառայություն է: Բացի օպերատորներից ու ինտերնետ պրովայդերներից, մեր հաճախորդներն են նաեւ բանկերը, պետական մարմինները, ենթակառուցվածքային ընկերությունները եւ այլն:
Հնարավո՞ր է բնակչությանը ինտերնետ մատակարարեք:
Մենք տարբեր բիզնես ծրագրեր ենք մշակել: Ընկերությունը շարունակելու է ընդլայնել իր ցանցը, իր ծառայությունների տեսականին, եւ չի բացառվում, որ բնակչությանը նույնպես մատուցենք ծառայություն:
Հաճախ բաժանորդները զրկվում են ինտերնետից, երբ Վրաստանում ինչ-որ վթար է տեղի ունենում: Ի՞նչ մակարդակի վրա է ինտերնետ անվտանգությունը:
Մեր բաժանորդները երբեք չեն զրկվել ինտերնետից: Հնարավոր են կարճաժամկետ վթարներ, երբ մոտ 5-6 ժամվա ընթացքում ինտերնետի հոսքերը կկրճատվեն, բայց չեն ընդհատվի: Վերջին աղետալի սողանցքը Բագրատաշեն-Այրում հատվածում վնասեց մեր 3 գծերից երկուսը: Բայց երրորդ գծով կարողացանք ապահովել 80 տոկոս հասանելիություն, իսկ 100 տոկոս ծավալը վերակագնեցինք այդ նույն գիշեր: Մեր հիմնական մատակարարներից մեկը` «Ռոստելեկոմ» ընկերությունը, որին շատ շնորհակալ ենք, շատ օպերատիվ անմիջապես ավելացրեց կապուղիները, որպեսզի այն կորուստը, որ ունեցանք սողանքի հատվածում, անմիջապես վերականգնենք: Հիմա արդեն կապուղին աշխատում է, տրված է ժամանակավոր լուծում` սողանքի գոտին շրջանցված է:
Զրուցեց`Սամվել Ավագյան
news.am

Комментариев нет:

Отправить комментарий