Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat

воскресенье, 30 октября 2011 г.

COCA-COLA-Ն ՓՈԽՈՒՄ Է ԻՐ ԳՈՒՅՆԸ


Coca-Cola ընկերությունն իր ավանդական կարմիր գույնից անցում է կատարում սպիտակ գույնին` այս կերպ ազդարարելով սպիտակ արջերի փրկությանն ուղղված իր բնապահպանական նոր ակցիայի մեկնարկը: Ինչպես նշվում է ընկերության պաշտոնական կայքէջում` իր նոր ակցիայի միջոցով ընկերությունը փորձում է օգնել դեռևս 1922 թվականից Coca-Cola-ի խորհրդանիշը հանդիսացող արջերին: Նշենք, որ սպիտակ արջերի փրկությանն ուղղված ակցիան իրականացվում է վայրի բնության պահպանության միջազգային WWF հիմնադրամի հետ համատեղ:

Նախատեսվում է, որ Coca-Cola-ի հատուկ թողարկման «սպիտակ» արտադրանքը ԱՄՆ սպառողներին հասանելի կլինի արդեն ընթացիկ տարվա նոյեմբերից: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է թողարել 1.4 մլն շիշ «սպիտակ» Coca-Cola:

Միևնույն ժամանակ, իր նոր ակցիայի շրջանակերում Coca-Cola ընկերությունը մտադիր է սպիտակ արջերի փրկության ուղղված բնապահպանական ծրագրերի իրականացմանը հատկացնել 2 մլն դոլար:
b24.am

Комментариев нет:

Отправить комментарий