Ամերիկյան Յուտա նահանգի համալսարանի գիտնական Նիլ Պատվարին և նրա գործընկերները նկատել են, որ մարդու շնչառությունն ազդում է անլար կապի ազդանշանի վրա: Այսինքն՝ հնարավոր է ռադիոազդանշանի ուժգնության միջոցով իմանալ՝ սենյակում կա որևէ մեկը, թե ոչ:
Փորձարկումների ժամանակ Պատվարին պառկած է եղել անկողնու վրա: Նրան շրջապատող ռոուտերներն աշխատել են 2,4 ԳՀց հզորությամբ: 30 վայրկյանի ընթացքում տեղադրված փոխանցիչների (датчик) ցանցը ցույց է տվել գիտնականի շնչառության հաճախությունը:
Ինչպե՞ս կարելի է այս հայտնագործությունը կիրառել: Շատ հիվանդներ ստիպված են հիվանդանոցում պառկել քթում տեղադրված խողովակներով, իսկ եթե ռադիոալիքներով հնարավոր լինի չափել շնչառության հաճախությունը, նրանք կազատվեն անհարմարություններից:
newscientist.com-ը գրում է, որ Պատվարին ու իր գործընկերները նաև ապացուցել են, որ wi-fi մոդեմները կարող են «հետևել» մարդկանց շարժումներին և տեղափոխությանը:
pcnews.am
Комментариев нет:
Отправить комментарий