Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat

пятница, 28 октября 2011 г.

Այժմ Street View-ն թույլ է տալիս շրջել աշխարհի խանութներով


Google-ի Street View ծառայությունը, որը թույլ է տալիս օնլայն շրջել տարբեր քաղաքների փողոցներով, համալրվել է նոր ֆունկցիայով: Այժմ որոշ քաղաքներում հնարավոր է «մտնել» տեղական խանութները:
Շենքերը ներսից դիտելու հնարավորության մասին հայտարարվել է դեռևս մայիսին, սակայն այն գործարկվել է միայն վերջերս: Նկարահանված խանութները սովորաբար դատարկ են՝ առանց գնորդների (http://maps.google.com/intl/en/help/maps/streetview/gallery.html#business-highlights):
Նշենք, որ ծառայությունն անընդհատ բախվում է բազմաթիվ բողոքների: Օրինակ՝ ս.թ. մարտին Ֆրանսիայի Ազգային հանձնաժողովը տուգանեց Google-ին 100 հազ. եվրոյով՝ առանց թույլտվության նկարահանումներ անցկացնելու համար: Սակայն խոսքն այն ժամանակ փողոցների մասին էր, իսկ խանութների դեպքում առավել շահագրգռված են դրանց տերերը, քանի որ սա գովազդի մի նոր տարբերակ է: Նկարահանման մեջ ներառվելու համար սեփականատերերն իրենք պետք է դիմում ներկայացնեն ու լրացնեն հատուկ հայտը:
pcnews.am

Комментариев нет:

Отправить комментарий