
Այսօր Orange-ը ներկայացրեց ինտերնետի նորացված սակագնային պլանները: Այսուհետ «Ինտերնետ Հիմա»-ի 9000, 11000 և 20000, MyFi-ի 10000, 12000 և 21000 և Ֆլայբոքսի 16000, 21000, 32000 սակագնային պլաններից օգտվող բաժանորդները գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո նախկին 384Կբ/վ ներբեռնման արագության փոխարեն ինտերնետից կօգտվեն մինչև 512Կբ/վ արագությամբ: Նշված սակագնային պլանների համար կրկնապատկվել է վերբեռնման արագությունը. այժմ փաստաթղթեր, երգեր կամ նկարներ կարելի է վերբեռնել համացանց մինչև 256Կբ/վ արագությամբ:
Հիշեցնենք, որ «Ինտերնետ Հիմա»-ի 6,000 դրամ ամսական վճարով սակագնային պլանի բաժանորդներն ամսական ստանում են 2 գիգաբայթ գերարագ ինտերնետ, 9,000-ինը` 6 գիգաբայթ, 11,000-ինը` 11 գիգաբայթ, իսկ 20,000 դրամ սակագնային պլանի բաժանորդները` 24 գիգաբայթ: Իսկ գիշերային ժամերին`ժամը 2-ից մինչև 8-ը, Orange ինտերնետի բոլոր բաժանորդները կարող են օգտվել գերարագ ինտերնետից անվճար` իրենց Ինտերնետ Հիմա, MyFi կամ Flybox մոդեմի հիմնական ինտերֆեյսից ուղարկելով NI բանալի բառը 111 համարին:
Orange-ն այսօր շարժական լայնաշերտ ինտերնետի ծառայություններ է մատուցում 67 հազար բաժանորդի Հայաստանի բոլոր մարզերում, որոնք կազմում են շարժական ինտերնետից օգտվողների ավելի քան 60%-ը: Նրանցից յուրաքանչյուրը մեկ ամսվա ընթացքում սպառում է ինտերնետի 7-ից 8ԳԲ թրաֆիկ:
pcnews.am
Комментариев нет:
Отправить комментарий