Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat

пятница, 28 октября 2011 г.

Google Chrome 15. առաջին տպավորությունները


Google-ը թողարկել է Chrome-ի 15-րդ տարբերակը, որի գլխավոր նորամուծությունն է կայքերի ու հավելվածների մուտքն արագացնող էջը, որն անմիջապես բացվում է Chrome-ը միացնելու դեպքում: Դասավորվածությունը բավական հարմար է. էջի մի հատվածում հաճախ այցելվող էջերի նկարներն են, իսկ երկրորդում՝ Chrome Web Store խանութի հավելվածները: Էջի ներքևի հատվածում փակված կայքերի հղումներն են:
Դիտարկչում ավելացվել է ևս մեկ ֆունկցիա. կարգավորումներում արդեն կա «Շարունակել հավելվածների աշխատանքը ֆոնային ռեժիմում» ֆունկցիան: Այն միացնելու դեպքում Chrome-ը կավելացվի ավտոմատ բեռնվող ծրագրերի ցուցակում և համակարգիչը միացնելիս կմիանա՝ առանց որևէ պատուհան ցուցադրելու:
Google-ի օնլայն խանութը նույնպես կատարելագործվել է. Chrome Web Store-ում հայտնվել է հավելվածների սքրինշոթերի ու հոլովակների բաժին: Բացի այդ՝ փոխվել է հավելվածների մեկնաբանությունների հատվածը, ինչպես նաև ավելացվել է Google+ սոցցանցի +1 տարածման կոճակը:
Դիտարկչի՝ առցանց տեղակայման փաթեթը կարելի է բեռնել այստեղից, իսկ առանց ինտերնետ միացման համակարգիչների համար՝ այստեղից:
pcnews.am

Комментариев нет:

Отправить комментарий