Դիջիթեք տեխնոլոգիական ցուցահանդեսին Hayland.am սոցցանցը ներկայացնում է «Ուրիշ Հայաստանը» խաղը, որը վիրտուալ պետության սիմուլյատոր է և hayland.am սոցցանցի օգտագործողներին հնարավորություն կտա ծանոթանալ և անմիջականորեն մասնակցել իրական պետական գործընթացներին: Խաղին մասնակցելով՝ հնարավոր է ստեղծել նախաձեռնողական խմբեր և կուսակցություններ, մասնակցել քաղաքական քննարկումներին ու քվեարկություններին, ազատ արտահայտել քաղաքական կարծիքներ, կազմել օրենքներ ու նախագծեր, դառնալ պատգամավոր և նույնիսկ նախագահ:
«Այս խաղի ստեղծման նպատակն է բարձրացնել օգտագործողների սոցիալական պատասխանատվությունը և հնարավորություն տալ երիտասարդներին արտահայտել իրենց քաղաքական տեսակետները»,- PCNews.am-ի հետ զրույցում նշեց սոցցանցի ղեկավար Արտաշես Մկրտչյանը: Նրա խոսքով՝ խաղը պատրաստվել է Hayland-ի ծրագրավորողների կողմից:
Hayland.am սոցցանցը գործարկվել է 2008թ. և այս պահի դրությամբ ունի 126 հազ. օգտագործող:
pcnews.am
Комментариев нет:
Отправить комментарий