Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat

четверг, 20 октября 2011 г.

Լոռեցիք կատաղել են


Հոկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին ոստիկանություն է դիմել Տավուշի մարզի Կողբ գյուղի  83-ամյա մի բնակչուհի եւ հայտնել, որ իրեն բռնաբարել են: Պարզվել է, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 23:00-ի սահմաններում 26-ամյա մի երիտասարդ մտել է տարեց կնոջ տուն, բռնաբարել նրան, ծեծի ենթարկել եւ պատճառել վնասվածքներ՝ կնոջը հայհոյելով: Նույն օրը բերման է ենթարկվել Ստեփանավանի տարածաշրջանի Լեջան գյուղի 26-ամյա մի բնակիչ, որը կասկածվում է կնոջ բռնաբարության մեջ: Կնոջը տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժանմունք: Մեզ հետ զրույցում Տավուշի մարզի քննչական բաժնի Նոյեմբերյանի բաժանմունքի  քննիչ Աշոտ Ղուշչյանը նշեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր. 138 հոդվածի առաջին մասով՝ բռնաբարություն:
Քննիչը հաստատեց մեր այն տեղեկությունը, որ բռնաբարություն կատարող անձը Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Լեջան գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Արեն Սարուխանյանն է, իսկ Կողբ գյուղում, որտեղ կատարվել է դեպքը, ժամանակավոր է բնակվել: Քննիչը հաստատեց նաեւ այն, որ այդ տղան տարիներ առաջ եւս ազատազրկման է դատապարտվել նման արարքի համար. «Ազատազրկման է դատապարտվել է 2009-ին՝ 3 տարի 15 օր ժամկետով, սակայն համաներումով այս տարի ազատ է արձակվել»:
Ըստ մամուլի հրապարակումների, մի քանի տարի առաջ էլ, բնակվելով հարազատ մոր եւ վերջինիս երկրորդ ամուսնու հետ, Նոյեմբերյանում փորձել էր սեռական բնույթի ոտնձգություն կատարել իրենց հարեւանուհու` ամուսնացած երիտասարդ կնոջ նկատմամբ, որի համար էլ դատապարտվել է: Հիշեցնենք, որ նման մի դեպք էլ գրանցվել էր սեպտեմբերի 4-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, որտեղ բռնաբարել էին նույն քաղաքի բնակչուհի, 82-ամյա Ռ. Մ.-ին:
hraparak.am

Комментариев нет:

Отправить комментарий