Թուրքիայի Վան քաղաքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժը, որը Հայաստանում զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ, խուճապ է առաջացրել հայաստանցիների շրջանում: Դրանով էլ պայմանավորված է բջջային կապի գերծանրաբեռնվածությունը: Ինչպես Tert.am-ին հայտնեցին Beeline և VivaCell-MTS բջջային կապի օպերատորների բաժանորդների սպասարկման ծառայություններից, կապի պարբերաբար նկատվող խափանումները գերծանրաբեռնվածության հետևանք են, տեխնիկական խնդիր չկա: Ինչ վերաբերում է ինտերնետային կապին, ապա այստեղ ևս որևէ խնդիր չկա: Orange-ից հայտնեցին, որ իրենց բջջային կապում խափանումներ չեն եղել:
Tert.am
Комментариев нет:
Отправить комментарий