
Նոր տարբերակները թողարկվել են Android ՕՀ-ով աշխատող սարքերի Opera Mini և Opera Mobile ծրագրերի համար, իսկ այլ ՕՀ-ների համար նախատեսված տարբերակները կթողարկվեն առաջիկայում:
Opera Mobile 11.5-ի գլխավոր առանձնահատկությունը Opera Turbo տեխնոլոգիայի կիրառումն է, որն առաջներում հնարավոր էր միայն Opera Mini-ում և ծրագրի՝ սեղանի համակարգիչների համար նախատեսված տարբերակում: Բացի դրանից՝ կատարելագործված է նաև էջերի պատկերման մեխանիզմը, ինչը հատկապես նկատելի է էջը թերթելիս:
Ինչ վերաբերվում է սեղանի համակարգչով Opera դիտարկիչն օգտագործողներին, ապա Opera 12-ի ալֆա տարբերակը կթողարկվի մոտ ապագայում: Դրա գլխավոր առանձնահատկությունը կլինի ամբողջությամբ փոփոխված միջուկը՝ HTML-ի և Javascript-ի հետ աշխատելու համար: Մշակողները հատուկ ուշադրություն են դարձրել HTML5-ին ու CSS3-ին, ուստի բացառված չէ, որ նոր դիտարկիչը կգերազանցի անգամ Google Chrome-ին: Ամեն դեպքում մշակողները վստահեցնում են, որ դիտարկչի նոր տարբերակում հնարավոր կլինի խաղալ Angry Birds հանրահայտ խաղը և այլ html-խաղեր:
pcnews.am
pcnews.am
Комментариев нет:
Отправить комментарий