
Տեսահոլովակից ենթադրվում է , որ շուտով օգտագործողներին սպասում է մի շարք փոփոխությունների ենթարկված ու կատարելագործված Gmail:

Նամակների «շղթաներն» այսուհետ այլ կերպ կպատկերվեն: Մասնավորապես՝ նամակներում կցուցադրվի նաև ուղարկողի նկարը:
Ինչ վերաբերում է ֆունկցիոնալությանը, ապա միակ նորամուծությունը, թերևս, կլինի որոնման նոր ինտերֆեյսը, որը թույլ կտա առանց այլ էջ տեղափոխվելու կոնկրետացնել հարցումները:
Google-ը հաստատել է, որ YouTube-ում հայտնված հոլովակը կեղծ չէ, և մոտակա օրերին Gmail-ն, իրոք, կենթարկվի փոփոխությունների:
pcnews.am
Комментариев нет:
Отправить комментарий