Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat

вторник, 18 октября 2011 г.

Վթարի ենթարկված զինվորները, որոնցից մեկը մահացել է, արձակման թույլտվություն են ունեցել. ՊՆ (ֆոտո)



Երեւան-Սեւան ավտոճանապարհին, հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած ավտովթարից տուժած 3 զինվորները, որոնցից մեկը` Էդմոն Ալեքսանյանը հիվանդանոցում մահացել էր, կարճատեւ արձակման թույլտվություն են ունեցել:
Այս մասին ասել է պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սեւան-Երեւան ճանապարհի 41-րդ կմ-ին, հոկտեմբերի 16-ի երեկոյան, «ՎԱԶ-21102»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  ճամփեզրի արգելապատնեշին եւ շրջվել ձորակը: Վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղեւորներից մեկը մահացել է:
«Տուժած զինծառայողները կիրակի օրվա համար ունեին կարճատեւ արձակման թույլտվություն, սակայն նրանք իրավունք չունեին դուրս գալ Երեւանի կայազորի տարածքից»,-ասել է նա:
news.am
Մեր աշխատանքային խումբը (MyHacarat) իր խորին ցավակցությունն է հայտնում Էդմոն Ալեքսանյանի հարազատներին և ընկերներին: Մեր բոլորիս սրտերում նրա հիշատակը վառ կմնա:

Комментариев нет:

Отправить комментарий