ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը այսուհետ կշփվի նաև Facebook-ում: Այդ մասին նա հայտնել է գիշերը Twitter-ի իր միկրոբլոգում:
Ինչպես հայտնում է vz.ru-ն, նախագահը Twitter-ում գրել է. «Որոշել եմ գրել նաև Ֆեյսբուքում, կարդացեք»:
Հիշեցնենք, որ Մեդվեդևը գրանցվել է Twitter-ում 2010թ. հունիսին Սիլիկոնյան հովտում ընկերության գլխավոր գրասենյակ այցելելուց հետո: Մեդվեդևը Twitter-ում այժմ ունի մոտ կես միլիոն բաժանորդ:
Tert.am
Комментариев нет:
Отправить комментарий