Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat

пятница, 7 октября 2011 г.

Լիտվայի ամենաարագ աճող ՏՏ մատակարարը մուտք է գործում հայաստանյան շուկա


Բալթյան երկրների մատակարար Ակմե Քոմփյութեր Քոմփոնենթսը (ACC) սկսում է իր գործունեությունը Հայաստանում: Ընկերությունը ներկայացնում է համաշխարհային ASUS, Dell, LG, BenQ, Sony և այլ ընկերությունների արտադրանքը: ACC-ն գնել է հայկական Մաքստրոնիկ ՓԲԸ-ն, որն էլ դառնալու է ընկերության 7-րդ մասնաճյուղն Արևելյան Եվրոպայում: Ընկերությունը, որը զբաղվում է նոութբուքների, համակարգչային տեխնիկայի, ծրագրային ապահովման և այլ սարքավորումների մատակարարմամբ, Հայաստանում գործելու է բացառապես որպես մատակարար և նպատակ ունի 1-2 տարիների ընթացքում առաջատար դիրքեր գրավել հայաստանյան ՏՏ մատակարարման ոլորտում:
«Մենք որոշեցինք մուտք գործել հայաստանյան շուկա, քանի որ այստեղ մեծ ներուժ ենք տեսնում: Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը՝ Հայաստանում կան բիզնեսի կայացման և զարգացման համար անհրաժեշտ նախադրյալները»,- նշեց ACC-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռեգիմանտաս Բուոզիուսը: Նրա խոսքով՝ տնտեսական ազատականացման մակարդակով Հայաստանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ֆրանսիան և Ավստրիան:
ACC-ն հիմնադրվել է Լիտվայում 1989թ., ներկայումս ընկերությունը մասնաճյուղեր ունի եվրոպական ևս 6 երկրներում՝  Լատվիայում, Էստոնիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Բելառուսում և արդեն Հայաստանում: ACC-ի տարեկան շրջանառությունը 2010-ին կազմել է 95 մլն եվրո: Այս տարվա ընթացքում նախատեսվում է ապահովել 35% աճ ու տարեկան շրջանառությունը հասցնել 125 միլիոն եվրոյի:
pcnews.am

Комментариев нет:

Отправить комментарий