Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat

пятница, 2 сентября 2011 г.

Սերգեյ Մարկեդոնով. Հայաստանը ԽՍՀՄ 15 երկրներից միակն էր, որը նրա կազմից դուրս եկավ խորհրդային օրենսդրության բոլոր ընթացակարգերի համաձայն


NEWS.am-ը ներկայացնում է  հատված` «Russia Profile» կայքում հրապարակված  վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովի հոդվածից.
«2011 թվականը հարուստ է նշանավոր հոբելյաններով, եւ հեշտ է  նկատել, որ դրանցից շատերն անմիջականորեն կապված են Խորհրդային Միության փլուզման հետ: ԽՍՀՄ-ը փրկելու անհանջող փորձը,  նրա առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին իշխանությունից հեռացնելու միջոցով,  հետագայում  նպաստեց միութենական եւ իքնավար հանրապետություններում էթնոքաղաքական ինքնորոշման գործընթացին 1991 թ. օգոստոսի վերջին եւ սեպտեմբերի սկզբին:Անկախ Հայաստանի դեպքն առանձին քննարկման է արժանի:  Հայաստանի ինքնորոշման պատմությունը 1988 -1991թթ. հանգավորվում էր Լեռնային Ղարաբաղի համար պայքարով:
Սկզբում Երեւանը ձգտում էր հասնել  «միացումի» Մոսկվայի օգնությամբ:  Սակայն երբ արդեն պարզ դարձավ, որ ԽՄ իշխանություններն այդ հարցում  ոչ մի օգնություն չեն ցուցաբերի, Հայաստանն ինքնորշման ուղղություն վերցրեց: Այն ուրվագծվեց  1990թ. օգոստոսի 23 –ի անկախության հռչակագրում,  որի հիման վրա էլ վերացվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը եւ դե ֆակտո հռչակվեցին նոր պետականության բոլոր ատրիբուտները: Ի վերջո, Հայաստանը միակն էր  ԽՍՀՄ-ի 15 հանրապետություններից, որը դրա կազմից դուրս եկավ  խորհրդային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան:  
Անկախության հանրապետական հանրաքվեն հայտարարվեց վեց ամիս առաջ: Ընդ որում` Երեւանն անտեսեց ինչպես համամիութենական հանրաքվեն, այնպես էլ նովոօգարեւյան գործընթացը: 1991թ. սեպտեմբերի 21-ին  Հայաստանի բնակիչները պաշտպանեցին ազգային պետության ստեղծումը: Եւ, ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանը  ոչ թե վերականգնել, այլ կառուցել է իր պետականությունը»:
news.am

Комментариев нет:

Отправить комментарий