Աշխատելը առողջ մարդու համար շատ բնական և նույնիսկ շատ ցանկալի երևույթ է, բայց ոչ բոլորն են ուշադրություն դարձնում այս կամ այն առանձահատկությունների վրա կամ ուշադրության է արժանանում, երբ արդեն գործազուրկ են լինում: Աշխատանքային կոլեկտիվում գնահատելի և ընդունելի են դառնում այն անձինք, որոնք ժամանակին կարողացել են ճիշտ և միաժամանակ ադեկվատ որոշումներ կայացնել:
Վերը նշված ամսագրի այդ հոդվածում շատ հետաքրքիր և մատչելի ներկայացված է ամենագնահատելի <<չգրված կանոները>>, որոնք ներկայացնում ենք ձեզ, ընթերցողի աչքերով: Մենք ամենևին նպատակ չունենք խախտելու այլոց հեղինակային իրավունքները, այդ իս ներկայացնում ենք մի քանի կանոններ, որոնք կարող եք գտնել նաև միլիոնավոր կայքերում, սակայն ամբողջական հոդվածը կարող եք կարդալ հետյալ հասեյով Cosmo.am: Այդ կանոններն են.
1. Դարձիր ժողովի օրինակելի մասնակից
Ինչպես: Նստիր տնօրենին մոտ աթոռներից մեկին. դա ձեր միջև անմիջապես կապվածություն կառաջացնի: Զբաղեցրու աթոռի մեկ երրորդ մասը. դա ցույց է տալիս, որ մտահոգված ես ժողովում քննարկվող հարցերով: Հետո վերցրու նրան հոգեհարազատ իրերից որևէ բան և պահիր այն ձեռքում, որն ավելի մոտ է նրան. դա կարող է լինել նրա նախընտրած սուրճի տեսակը, սիրած ապրանքանիշի գրիչը կամ նման մի բան: Հոգեբանական այս հնարքը քեզ անընդհատ տնօրենի մտքում կպահի, և նա ենթագիտակցորեն կհամաձայնվի հենց քո առաջարկներին:
2. Այնպես արա, որ դիմացինից միայն «այո՛» պատասխանը լսես
Ինչպես: Ուզո՞ւմ ես, որ քո աշխատակիցը համաձայնի խնդրանքդ կատարել: Ձեռքի մի ափը բարձր պահած` ժեստ արա: Նման ձևով ոստիկաններն են հարցաքննելիս համոզում ճիշտ պատասխանել: Խնդրանքն ուղղելուց հետո ձեռքդ դիր սրտիդ` իբրև անկեղծության նշան: Վերջնական նպատակիդ հասնելու համար մի քանի վայրկյան դադար տուր և ասա. «Գիտեմ, որ շատ զբաղված ես, բայց (դադար) կարո՞ղ ես ինձ փոխարինել»: Այդ կարճ լռությունը մեղմացնում է քո հրաման-ցանկությունը` ստիպելով նրան «այո» պատասխանել:
3. Լռեցրու շատախոս գործընկերոջդ
Ինչպես: Նրա խոսելու ընթացքում շարունակիր քո գործով զբաղվել և մատերով հրացանի ժեստ արա (բոլոր մատերդ հյուսիր, բացի ցուցամատերից, որոնք հրացանի փող են կազմում): Այդ «փողը» շրթունքներիդ մոտեցրու` հասկացնելով, որ դու չես ուզում խոսել: Եթե չհասկանա, թեմայից դուրս որևէ բան ասա, ինչպես օրինակ` «Այնքան գործ ունեմ անելու»:
4. Անցյալում թող սխալդ
Ինչպես: Ենթադրենք` ձախողել ես որևէ հանձնարարություն: Ղեկավարիդ հանդիմանություններին չարժանանալու համար նրանից 2 ոտնաչափ կողք կանգնիր, ապա խոստովանիր սխալդ: Սա վտանգազերծ դիրք է, որը նրան ենթագիտակցորեն մղում է քո թերացման վրա աչք փակելուն: Անպայման շեշտիր. «Եթե ներեք, այլևս նման բան տեղի չի ունենա»:
5. Արժանի հակահարված տուր լեզվանի գործընկերուհուդ
Ինչպես: Ուղիղ նրա աչքերի մեջ նայիր և ծնոտդ մի փոքր բարձրացրու (գլուխը թեքելը կնշանակի` նրա հավանությունն ես ակնկալում): Այդպես ինքնավստահություն ձեռք կբերես: Ձեռքիդ ափը պահիր ներքևում` համարձակ ժեստով նրան հասկացնելով, որ թելադրողը դու ես, ոչ թե` նա:
5. Խորամանկությամբ գերազանցիր մրցակից գործընկերուհուդ
Ինչպես: Հետը խոսելիս ձեռքդ դիր նրա սեղանին: Դա, այսպես ասած, «տարածքի զավթում» է և հաստատում է, որ դու թիվ մեկ աշխատողն ես և կարող ես ու կհասնես այն ամենին, ինչ ուզում ես:
Комментариев нет:
Отправить комментарий