
Ատոմային հետազոտությունների եվրոպական կազմակերպության (CERN) գիտնականների խումբը ցնցել է երկիրը. OPERA գիտական փորձի ժամանակ նրանք արել են անհնարինը, մասնիկը այնպիսի արագության են հասցրել, որը գերազանցում է լույսի արագությունը: Նեյտրինոն 1.4կմ տարածությունը անցել է 60նվ ավելի կարճ ժամանակում, քան լույսը իր 299792458 մետր/վրկ արագությամբ:
Ինչպես գրում է Cnews-ը, փորձն արվել է CERN-ի` Շվեյցարիայում գտնվող արագացուցիչում: Փորձն այնքան ցնցող է, որ գիտնականներն անգամ չեն բացառել սխալվելու հնարավորությունը: Փորձի արդյունքները, եթե հաստատվեն ապագայում, «ժամանակակից» ֆիզիկան գլխիվայր կշրջեն:
news.am
Комментариев нет:
Отправить комментарий