Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat

воскресенье, 4 сентября 2011 г.

Բարքեմփ Արցախ 2011. նոր մեդիան հիմնովին փոխում է լրագրությունը


«Վաղուց անցել են այն ժամանակները, երբ ընթերցողն էր փնտրում ինֆորմացիա, այժմ հակառակն է՝ լուրերն են փնտրում ընթերցողներին՝ որսալով նրանց առաջին հերթին սոցցանցերի միջոցով: Իսկ նոր մեդիան իր հերթին ամբողջովին փոխում է լրագրությունը՝ տալով լրագրողներին նոր հնարավորություններ»,- ասում է Շուշիում տեղի ունեցող Բարքեմփ Արցախ 2011-ի մասնակից, լրագրող և բլոգեր Արման Սուլեյմանյանը:
Նրա խոսքով՝ բլոգում կատարված գրառումն այսօր արդեն կարող է շատ բան փոխել ու խնդիրներ լուծել: «Հեռուստատեսությամբ հեռարձակված ռեպորտաժը անցնում-գնում է, տպագիր թերթերը հնանում են, իսկ կայքում տեղադրված գրառումը շարունակում է թեժ քննարկումների կիզակետում մնալ»,- նշեց Սուլեյմանյանը:
Հիշեցնենք, որ Բարքեմփ Արցախ 2011-ը նվիրված է Արցախի անկախության հռչակման 20-րդ տարեդարձին: (Չ)կոնֆերանսի կազմակերպիչն է ԼՂՀ-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը, իսկ աջակիցն է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Միջոցառմանը մասնակցում է մոտ 60 հոգի Հայաստանից ու Սփյուռքից և 50 հոգի` Արցախից: Ինչպես միշտ, Բարքեմփը մի հարկի տակ միավորում է ՏՏ մասնագետների, ճարտարագետների, ծրագրավորողների, բլոգերների, օն-լայն լրագրողների և սոցիալական ցանցերի ակտիվիստների, ովքեր ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկում են տարածաշրջանում և աշխարհում համացանցային տեխնոլոգիաների, սոցիալական մեդիայի զարգացումները:
pcnews.am

Комментариев нет:

Отправить комментарий