
«Վերջին շաբաթները «ԱրմենՏել» ընկերության համար նշանավորվեցին նոր ձեռքբերումներով: Հայաստանի միասնական օպերատորը գործարկեց ևս մեկ արտաքին կապուղի, միանալով բարձր մակարդակի համաշխարհային մատակարարին, մեր ցանցում սկսել են գործել Google ծառայությունների էլեկտրոնային բովանդակության, այդ թվում Youtube վիդեոհոսթինգի նյութերի պահպանման համակարգեր: Համապետական տոնի նախաշեմին մենք հաճույքով նոր նվեր ենք մատուցում մեր բաժանորդներին ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում և հույս ունենք, որ այն կբացի Ինտերնետ-ծառայությունների օգտագործման որակապես նոր փուլ», - նշեց ԱրմենՏել ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Արագության և տարիֆիկացման փոփոխությունը Hi-Line ծառայության անսահմանափակ սակագանային փաթեթների բոլոր բաժանորդների համար իրականացվում է ավտոմատ կերպով` պայմանագիրը վերակնքելու անհրաժեշտություն չկա: Hi-Line ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
pcnews.am
pcnews.am
Комментариев нет:
Отправить комментарий