
Apple ընկերությունը հրավեր է ուղարկել լրատվամիջոցներին՝ մասնակցելու Let’s talk iPhone(Խոսենք iPhone-ի մասին) հատուկ միջոցառմանը, որը կանցկացվի հոկտեմբերի 4-ին՝ ընկերության շտաբ-գրասենյակում (Կուպերտինո, Կալիֆորնիա, ԱՄՆ):
Այլ մանրամասներ, սակայն, չեն հաղորդվում: Միջոցառումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21.00-ին, իսկ մեկ ժամ անց ելույթով հանդես կգա Apple-ի ղեկավարներից մեկը, հավանաբար, Սթիվ Ջոբսին փոխարինող Թիմ Քուքը:
Սպասվում է, որ հինգերորդ սերնդի սմարթֆոնը կունենա Apple A5 պրոցեսոր և 8 մպ տեսախցիկ և դիզայնով այնքան էլ չի տարբերվի iPhone 4-ից: Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ սարքի հավանական չափսերն են 108,3×59×5,3–6,8մմ. ի տարբերություն iPhone 4-ի (115,2×58,6×9,3մմ)՝ նոր սերդնի սմարթֆոնը կլինի ավելի բարակ ու լայն:
pcnews.am
pcnews.am
Комментариев нет:
Отправить комментарий