
Մեր ունեցած տեղեկություններով, հանցագործությունը կատարել է Կարեն Արայանը: Նա 2006թ-ին դատապարտվել է ավազակային հարձակման համար, իսկ 2009թ-ին պայմանականով ազատ է արձակվել:
Մամուլում լուրեր տարածվեցին, որ Անժելա Սարգսյանը «Կյանքի խոսք» եկեղեցու համակիրներից է: Ի՞նչպես է եկեղեցին վերաբերվում նրա անվան հետ կապված լուրերին: «Կյանքի խոսք» եկեղեցու մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը չհերքեց, որ Անժելան հաճախում է իրենց եկեղեցին, եւ ասաց, որ նպատակահարմար չի գտնում մեկնաբանել այդ հարցը: «Յուրաքանչյուր ոք ունի անձնական կյանքի իրավունք: Տվյալ մարդը կարող է որոշակի պարզաբանումներ տալ կամ խոսել»,-ասաց նա: «Իսկ Անժելային կարգելվի՞ գալ եկեղեցի: «Մենք ընկած մարդուն ոտնատակ չեք տալիս: Առավել նրա շրջապատի մարդիկ պետք է օգնեն, որ Անժելան դուրս գա այդ վիճակից, ոչ թե ավելի գցեն»,-ասաց մամուլի խոսնակը:
hraparak.am
hraparak.am
Комментариев нет:
Отправить комментарий