Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat

воскресенье, 18 сентября 2011 г.

Այսուհետ Երևանի կանգառներում կցուցադրվի երթուղայինների ժամանմանը մնացած րոպեները


Երևանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի ոլորտում բարելավումների և  ուղևորափոխադրումները կանոնակարգելու և առավել հարմարավետ դարձնելու նպատակով  Երևանի կանգառասրահները համալրելու է էլեկտրոնային վահանակներով: Վահանակը միացված է GPS համակարգին և հաշվում ու ցուցադրում է երթուղու շարժակազմի ժամանմանը մնացած րոպեները: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Առայժմ փորձարկվում են համակարգի դետալները, ծրագրավորման ու սարքի համադրելիությունը: «Համակարգի պիլոտային ծրագիրը կմեկնարկի ավտոբուսների նոր խմբաքանակի երթուղի դուրս գալուց հետո:  Նոր ավտոբուսներում ներդրված է լինելու GPS համակարգը, ինչը հնարավորություն կտա լայնորեն փորձարկել, ապա ներդնել ծրագիրը»,- ասել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրենի տեղակալ Վահագն Ծատուրյանը:
news.am

Комментариев нет:

Отправить комментарий