Քաղցկեղի բուժման միակ մեթոդը կանխարգելումն է, որի համար բժշկի գնալու մշակույթ պետք է ձևավորվի: Այս մասին նշեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանն այսօր հրավիրված ասուլիսում` ավելացնելով, որ չնայած վերջին տարիներին փոխվել է վերաբերմունքը բժշկության նկատմամբ, սակայն դեռ խնդիր կա հասնելու նրան, որ «կանայք գոնե տարին մեկ անգամ հիշեն, որ կին են»:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդությունը երիտասարդացել է, նաև հիվանդացության աճ է նկատվում:
Խաչանուշ Հակոբյանի խոսքով` հիվանդության կանխարգելման նպատակով 1997թ. ստեղծված Հայ-ամերիկյան առողջության (մամոգրաֆիայի) կենտրոնը գործունեության ընթացքում կարողացել է հասնել այն բանի, որ ներկայում օրական կենտրոն է հաճախում 80-100 մարդ, սկզբնական շրջանի 4-5-ի փոխարեն: Կենտրոն են այցելում նաև տղամարդիկ, և այս ընթացքում նաև 19 տղամարդու մոտ է ախտորոշվել կրծքի քաղցկեղ: Կանայք ավելի շատ հիվանդանում են և մահանում կրծքի քաղցկեղից, երկրորդ տեղում է արգանդի պարանոցի ուռուցքը: Կենտրոնի տնօրենը կարծում է, որ հետազոտության համար սահմանված է գին, որը տարին մեկ անգամ հեշտ է հաղթահարել` մեկ մամոգրաֆիկ հետազոտությունը 11 հազար դրամ: «Հաճախ ընդառաջում ենք և անվճար ենք անում հետազոտությունը»,- վստահեցրեց նա` նշելով, որ չի կարելի նման լուրջ հիվանդությունը վստահել հեքիմներին:

«Կինը գնում է տարբեր տեսակի հեքիմների մոտ, ոչ գրագետ բուժման արդյունքում անբուժելի է դառնում քաղցկեղը, որը հայտնաբերվել է շատ վաղ, և հնարավոր էր առանց օրգանը հեռացնելու բուժել այն»,- ասաց Խաչանուշ Հակոբյանը:
Իրենց կենտրոնում ախտորոշման սխալների մասին հարցին ի պատասխան նա նշեց, որ բշկությունը երբեք չի կարող 100 տոկոսով ճիշտ լինել: Բժիշկն էլ կարող է սխալվել, մեր կենտրոնում օգտագործվող նյութերն ամենաթանկարժեքն են, դրանք ամենաճիշտն են ցույց տալիս արդյունքները: Չեմ կարող ամբողջովին բացառել սխալները, բայց նման բան գրեթե չի լինում»,- ասաց կենտրոնի տնօրենը:
Նրա տեղեկացմամբ` իրենց գործունեության ընթացքում 0-29 տարեկան 60 կնոջ մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: Հիվանդության պատճառներն են մի շարք գործոններ, որոնք առկա են մեր կյանքում: Դրանից առաջինը գենետիկականն է: Երկրորդ գործոնը սթրեսներն են, որոնցից ևս զերծ չի հասարակությունը:
Նա նշեց, որ հիմնականում այցելուին չեն ասում, որ քաղցկեղ ունի, ասում են հարազատներին: «Եթե կինն իմանում է դրա մասին, որքան էլ հոգով արի է լինում, սկսում է տանջվել, տառապել` դրանով ակտիվացնելով հիվանդությունը»,- նկատեց Խաչանուշ Հակոբյանը:
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ուռոլոգիայի, տղամարդու առողջության և շագանակագեղձի քաղցկեղի կլինիկայի ղեկավար Ռուբեն Հովհաննիսյանի դիտարկմամբ` քսան տարվա մեջ սկզբունքային առաջընթաց է նկատվել տղամարդու` բժշկի գնալու ավանդույթում: «Կլինիկա գալիս են տղամարդիկ ու ասում, որ գանգատ չունեն, բայց ցանկանում են հետազոտվել: Կան տղամարդիկ, որ գալիս են իրենց կանանց դրդմամբ: Տղամարդու մոտ հաճախ հանդիպում են միզասեռական համակարգի` երիկամի, շագանակագեղձի, միզապարկի, ամորձիների ուռուցքներ: Տարեկան շագանակագեղձի քաղցկեղի 150 դեպք է արձանագրվում: Շագանակագեղձի հայտանաբերումն աշխարհում գերակա խնդիր է: Բոլոր տղամարդիկ 45 տարեկանից հետո պարտավոր են այցելել հետազոտության»,-ընդգծեց բժիշկը:
Եթե ընտանիքում կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կին կա, նույն ընտանիքի տղամարդը կարող է ունենալ շագանակագեղձի քաղցկեղ: Խնդիրը գենետիկական է, և խոսքը չի վերաբերվում ամուսիններին:
Շագանակագեղձի քաղցկեղով տղամարդուց հիվանդությունը չի կարող փոխանցվել կնոջ սեռական օրգաններին. չարորակ ուռուցքները, առհասարակ ուռուցքները վարակիչ չեն: Քաղցկեղ առաջ բերող ռիսկի գործոնները, սակայն, կարող են փոխանցվել սեռական ճանապարհով:
Tert.am
Комментариев нет:
Отправить комментарий