Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat

среда, 7 сентября 2011 г.

ԱՊԱԳԱ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ


FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր էորը հնարավորություն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ ուսումնական տարիուսանել ԱՄՆ-ի ավագ դպրոցներում և ապրել ամերիկյան հյուրընկալող ընտանիքներումFLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից և իրականացվում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի Կրթական և մշակութային գործերի (ԿՄԳ) բաժնի կողմից: Ծրագրի նպատակն է ԱՊՀ-ի երկրների աշակերտներին հնարավորություն ընձեռել ապրելու ժողովրդավարականհասարակության մեջ և ըմբնելու նրանց արժեքներըինչպես նաև ամուր կապեր ստեղծել Եվրասիայի և Ամերիկայի ժողովուրդների միջև: Դիմորդները քննություններ են հանձնում և ընտրվում բաց և արժանիքների վրա հիմնված երեք փուլից բաղկացած մրցույթի միջոցով: Միացյալ Նահանգներ մեկնելուց 4-6 շաբաթ առաջ մրցույթի հաղթողները մասնակցում են նախապատրաստական դասընթացների իրենց հայրենի երկրներում:  Աշակերտներն ապրում են կամավոր և անվճար հյուրընկալ ընտանիքներում, առանց ուսման վճարի հաճախում են դպրոցներ, ներգրավվում են տեղական և մշակութային իրադարձություններում:

Երբ և ինչպես կարելի է դիմել
Բոլոր այն դիմորդները, ովքեր համապատասխանում են ծրագրի պահանջներին, գրացվելու համար պետք է նշված ժամին ներկայանան քննական կենտրոն` իրենց հետ բերելով ծննդյան վկայական կամ անձնագիր (միայն բնօրինակը), վերջին վեց ամիսների ընթացքում նկարված 3x4 չափսի մեկ լուսանկար և գրիչ:  Քննությունները կանցկացվեն հետևյալ մարզերում և քաղաքներում` Երևան (Երևանի հարակից շրջաններիդիմորդները քննությունը կհանձնեն Երևանում); Շիրակ - Գյումրի; Արագածոտն – Թալին; Լոռի – ՎանաձորՏավուշ - Իջևան; Սյունիք - Սիսիան,ԳորիսԿապան; Կոտայք – Հրազդան; Գեղարքունիք - Մարտունի; Վայոց Ձոր – Եղեգնաձոր: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Ամերիկյան խուրհուրդների գրասենյակ (37410) 560045; 544012; 544015 կամ այցելել մեր կայքի`www.americancouncils.am ինչպես դիմել FLEX ծրագրին բաժինը:

FLEX կրթաթոշակի մրցույթը բաց է և անվճար բոլոր դիմորդների համարովքեր համապատասխանում են հետևյալ պահանջներինԴիմորդներըպետք է.
o         սովորեն 9-րդ, 10-րդ կամ 11-րդ դասարանում և
o         ծնված լինեն 1994 թվականի մարտի 15-ից 1997 թվականի հուլիսի 15-ը
o         ունենան միջին կամ բարձր առաջադիմություն,
o         գրանցման ժամանակ մասնակիցները պետք է ունենան անգլերեն լեզվի իմացություն,
o         համապատասխանեն ԱՄՆ-ի մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին,
o         լինեն ՀՀ քաղաքացի և բավարարեն ՀՀ անձնագիր ստանալու պահանջներին:

Հաշմանդամ երեխաները պետք է ծնված լինեն 1994 թ.-ի մարտի 15-ից 1997 թ.-ի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածումև սովորեն 8-րդ, 9-րդ, 10-րդ11-րդ կամ 12-րդ դասարանում:

Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակ
Բաղրամյան պող. 1բն. 1, ք. Երևան 0019, Հայաստան
(+37410) 560045, 544012, 544015

Комментариев нет:

Отправить комментарий