Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat

среда, 7 сентября 2011 г.

8,5 հազար եվրո` սեքսի բացակայության համար


Ֆրանսիական Նիցցա քաղաքի 51-ամյա բնակիչ Ժան Լուին ստիպված է 8,5 հազար եվրոյի չափով տուգանք վճարել` ամուսնական պարտականությունները չկատարելու համար: Այդպիսի պատիժ է սահմանել տղամարդու համար քաղաքային դատարանը` հղում կատարելով քաղաքացիական օրենսգրքի 215-րդ հոդվածին, ըստ որի «ամուսինները միասին ապրելու փոխադարձ պարտավորություն են ստանձնում»: Դատարանը որոշել է, որ այդ օրենքը ենթադրում է «սեռական հարաբերությունների` ամուսնության մի մաս լինելը»: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ 47-ամյա ֆրանսուհին ամուսնալուծության հայտ է ներկայացրել` մեղադրելով ամուսնուն ննջարանում պասիվ լինելու մեջ: Հնարավոր է, նա պարզապես կորցրել է հետաքրքրությունը սեքսի նկատմամբ: Նիցցայի դատավորը որոշել է, որ ամուսնալուծության համար ողջ պատասխանատվությունն ընկնում է Ժան-Լուիի վրա: Սակայն նախկին կնոջը դա չի բավարարել, եւ նա 10 հազար եվրո փոխհատուցում է պահանջել 21 տարվա ամուսնության ընթացքում սեքսից զրկված լինելու համար:
Անհաջողակ ամուսինը փորձել է արդարանալ, պատճառ բերելով «հոգնածությունը եւ առողջական խնդիրները», սակայն դատավորին նրա բացատրությունները չեն բավարարել: «Ամուսնու եւ կնոջ միջեւ սեքսը սիրո արտահայտում է միմյանց հանդեպ, տվյալ դեպքում այն բացակայում էր: Ամուսնանալով` մարդիկ համաձայնում են ամեն ինչ կիսել կյանքում, եւ դա միանշանակ ենթադրում է, որ նրանք պետք է սեքսով զբաղվեն», – ասել է դատավորը դատավճիռն ընթերցելիս:
hraparak.am

Комментариев нет:

Отправить комментарий