Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat

среда, 28 сентября 2011 г.

Հայաստանում Facebook-ի 203 520 օգտատեր կա


Socialbakers.com կայքը հրապարակել է Facebook սոցիալական ցանցի համաշխարհային վիճակագրությունն, ըստ երկրների։
Հետազոտությունը ցույց է տվել, որ աշխարհի ամենահայտնի սոցիալական կայքն ունի 203 520 հայաստանցի օգտատեր և այս ցուցանիշով աշխարհի երկրների մեջ զբաղեցնում է 118–րդ տեղը։
Վերջին 6 ամիսների ընթացքում Հայաստանից ավելի քան 68 400 մարդ է գրանցվել կայքում։ Օգտատերերի քանակի աճով Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին 0,76%–ով։
Ամենաշատ գրանցվածները 18–24 տարեկան տարիքային խմբին են պատկանում (73 267 մարդ), որոնց հաջորդում են 25–34 տարեկանները։
Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ Facebook–ից Հայաստանում ավելի շատ օգտվում են կանայք (53%):
Կայքի օգտատերերի քանակով Հայաստանը ԱՊՀ երկրներից զիջում է Ռուսաստանին, Ուկրաինային, Վրաստանին, Ադրբեջանին, Բելառուսին ու Ղազախստանին։
Tert.am

Комментариев нет:

Отправить комментарий