HTC ընկերությունը, որը վերջին շրջանում ներկայացրել էր միայն թանկարժեք սմարթֆոններ, պաշտոնապես հայտարարել է նոր՝ HTC Explorer մատչելի մոդելի մասին, որն ունի 3,2 դյույմանոց էկրան՝ 320х480 թույլատրությամբ, 600 ՄՀց պրոցեսոր, 3 մպ տեսախցիկ ու 512 մբ ֆլեշ-հիշողություն:
Մոդելի առանձնահատկությունը ֆիրմային Sense 3.5 պատյանն է, որը տեղադրված է միայն Android 2.3.5 ՕՀ-ում: Սարքը վաճառքի դուրս կգա 2011-ի չորրորդ եռամսյակում: Սմարթֆոնի գնի մասին, սակայն, դեռևս չի հաղորդվում:
pcnews.am
pcnews.am
Комментариев нет:
Отправить комментарий