Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat

среда, 7 сентября 2011 г.

Արամ Խաչատրյանի հուղարկավորության խորհրդավոր պատմությունը (վիդեո)


1978 թվականի մայիսի 1-ին, երբ Մոսկվայում վախճանվում է հանճարեղ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, նրա հուղարկավորության հետ հարցերը որոշող խորհրդային երկրի ծերունի կառավարողները Կարմիր հրապարակի Լենինի դամբարանից թափահարում էին իրենց ձեռքերը` մայիսմեկյան շքերթի մասնակիցներին իբր ողջունելու համար: Երբ պալիտբյուրոյական հրահանգողները ուշքի են գալիս, որոշում են, որ Արամ Խաչատրյանին թաղելու են Մոսկվայում, իր տիկնոջ կողքին: Որոշակի հանգամանքներով պայմանավորված, Մոսկվայի այդ որոշումը քաջալերում է նաեւ Արամ Խաչատրյանի որդին: Հայաստանի ղեկավարներն, այնուամենայնիվ, ցանկանում են Արամ Խաչատրյանին հուղարկավորել հայաստանում եւ թաղել Կոմիտասի անվան պանթեոնում, հայոց մեծերի կողքին:
Ինչ են անում Հայաստանի կառավարական պատվիրակության ղեկավարները Մոսկվայում, ինչպես է նրանց հաջողվում համոզել Արամ Խաչատրյանի որդուն ու մեծանուն կոմպոզիտորի մերձավորներին, ինչ բացառիկ քայլ է անում երջանկահիշատակ Ամենայն Հայոց Հայրապետ Վազգեն Առաջինը, ինչ է տեղի ունենում այն ինքնաթիռում, որը Երեւան էր բերում Արամ Խաչատրյանի դին…Այս մասին պատմող տեսանյութը կարելի է դիտել այստեղ:
Ի դեպ, այս բացառիկ հետաքրքիր պատմության մանրամասները հիշեցինք Արամ Խաչատրյանի ծննդյան առիթով: Երեկ հանճարեղ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն էր: Շատերն են այցելել հայոց մեծերի պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու մեծն Արամ Խաչատրյանին եւ միշտ են այցելելու իրենց հարգանքը մատուցելու Արամ Խաչատրյանին: Ուստի ավելորդ չի լինի հիշել, ճանաչել եւ գնահատել այն մարդկանց, ու ջանքերի շնորհիվ մենք այսօր ունենք այդ հնարավորությունը…
hraparak.am

Комментариев нет:

Отправить комментарий