Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat

четверг, 29 сентября 2011 г.

Ուզու՞մ ես գրավել աղջկան

 Ինչպե՞ս է պետք գրավել աղջկան, ի՞նչ բարդ ու պարզ ճանապարհներ կան դրա համար և ինչպե՞ս է պետք գտնել դրանք…
Հոգեբանական հետազոտությունները պարզվել են, որ մարդկանց մեծ մասը վախենում է անորոշությունից: Ախ, այդ անորոշությունը…դա է պատճառը, որ երեխաների համար լավագույն պատիժը այս արտահայտությունն է. «Ես չգիտեմ, թե քեզ ինչ կանեմ»:  Անորոշության պատճառով են  մարդիկ վախենում մահից, աշխատանքը կորցնելուց, տեղափոխվելուց,սիրուց և այլն: Իսկ անորոշությունից վախը ավելի ակնհայտ է երիտասարդների մոտ:
Տղամարդիկ վախենում են սկսել հարաբերություններ նոր աղջկա հետ. սա ապացուցված փաստ է: 
Պատճառները շատ են, բայց գլխավոր պատճառը կրկին անորոշությունն է, քանի որ չգիտեն, թե ինչ կարող է պատահել հետագայում: Հնարավոր է, որ աղջկան դուր գան և շփումը տրվի շատ հեշտությամբ, հնարավոր է նաև հակառակը` ինչը ավելի ցավալի կարող է լինել: Սա անորոշություն է, որից և վախենում են շատերը:
Համաձայնե՜ք լավ կլիներ նախապես իմանալ արդյոք  դուր ես գալիս տվյալ աղջկան, թե ոչ`չնայած էլ ինչ կուզեիք: 
Ծանոթությունը կլիներ հեշտ ու հասարակ. կնայեիր շուրջդ և կգտնեիր նրան ում դուր ես գալիս և ինքնավստահ կմոտենայիր: Ամեն ինչ պարզ կտեսնես. ահա համաձայնեց հանդիպել, ահա ծիծաղում է քո կատակներից, ահա և համարը տվեց.... Ընդունեք, որ անհետաքրքիր կլիներ...
Ինչ լա՜վ է, որ աշխարհն այնպիսին է ինչպիսին կա: Մենք նախապես չգիտենք, թե ում ենք դուր գալիս, բայց մենք կարող ենք այնպես անել, որ բոլորին դուր գանք կամ էլ ոչ մեկին դուր չգանք:
Իսկ հիմա գանք գլխավորին…Դու 100 դոլարանոց չես, որ ամեն մեկին դուր գաս:
Բոլորին դուր գալու ցանկության բացակայությունը քեզ համար մեծ պլյուս է, դա լավ կնդունվի մարդկանց կողմից, հատկապես` աղջիկների: Սա կարող է մի քիչ հակասական թվալ, բայց գլխավոր պայմանը ամեն ինչի բնականությունն է: Երբ դու չես ձգտում դուր գալ, առավել բնական ես երևում:
Այդ պատճառով, երբ ծանոթանում ես աղջիկների հետ, միշտ էլ կլինեն այնպիսիք ում դուր չես գա, և չեն ցանկանա շփվել քեզ հետ,սակայն կլինեն նաև այնպիսիք ում դուր կգաս: Ուստի  նախապես քեզ խորհուրդ ենք տալիս համակերպվել դրա հետ և հետագայում դրան վերաբերել փիլիսոփայորեն:
Երկրորդ կանոն. տղամարդը, ում սիրում են կանայք, գեղեցիկ է հաղորդակցվում:
Ի՞նչ է սա նշանակում: Այսինքն տղամարդը գիտի, թե ինչպես պետք է պատմել: Այսինքն նա ունի մի քանի գեղեցիկ պատմություններ, որոնք ամենալավը ինքն է պատմում և բոլորին "հարկադրում" է բերանները բաց լսել իրեն: Ճամփորդության մասին, որսորդության, սարդերի սելեկցիայի, նույնիսկ, աշխատանքի մասին: Մեր հերոս տղամարդը սիրով է պատմում այդ պատմությունները, երբեմն սուտ պատմությունները, որոնց ժամանակ մեծ քանակի էմոցիա է նետում, հուզում, հրճվանք ստեղծելով:
Բացի այդ, (ի դեպ, սա 3-րդ կանոն) ինչքան էլ, որ մեր հերոսը լավ հեքիաթասաց լինի, նա երբեք չպետք է մոռանա զրուցակցին: Ինչպես բոլորս գիտենք, աղջիկները սիրում են ականջներով: Զրույցի ժամանակ նրանց հասցեին արված կոմպլիմենտները քեզ միավորներ կբերեն: Տղամարդը պետք է իմանա, երբ և ինչպես  հաճոյախոսություններ անել: Հաճոյախոսությունները անպայման պետք է լինեն անկեղծ, նա պետք է իսկականից հիանա նրանով, ինչը գովերգում է: Նա հաճոյախոսություններ է անում ավելին, քան սովորական տղամարդը, բայց չի անում երբեք անելու համար: Դրանք սովորական հաճոյախոսություններ չեն, որովհետև դրանք ծնվում են ակամայից: Կարևոր է նաև, որ այդ հաճոյախոսությունները չհոգնեցնեն:
Եթե նա ասում է. "Դու գեղեցիկ աչքեր ունես", ապա դա պետք է ասել այնպիսի ձայնով, որ աղջիկը հալվի ձայնի թրթիռներից:
Եվ բացի այդ  կոմպլիմենտը պետք է վաստակել: Տղամարդու ցանկացած անծանոթ աղջկան արած հաճոյախոսությունը կդիտվի որպես կնամոլություն:
Որոշ աղջիկների հետ այս հնարքը ստացվում է, կան աղջիկներ որոնց հետ ոչ. միշտ էլ կան բացառություններ: Այս պարագայում ամեն ինչ քեզնից է կախված, դու պետք է էքսպերիմենտ անես:
Դե քեզ հաջողություն աղջիկներին, ավելի ճիշտ աղջկան գրավելու հարցում:
Politnews.am

Комментариев нет:

Отправить комментарий