Սեպտեմբերի 1-ից ԱՐԱՅ վաճառասրահների ցանցում պաշտոնապես մեկնարկեց Apple iPad 2-ի վաճառքը: Գործընկերային պաշտոնական հարաբերությունների հաստատումը հնարավորություն է ընձեռնում ներկայացված տեսականու համար ապահովել թե ծրագրային, թե երաշխիքային սպասարկում: Առաջարկվող գներն ամենացածրն են Հայաստանում: Տեսակի մեջ լիովին նոր, առավել բարակ եւ գերարագ iPad 2–ի պահանջարկը, տեխնիկական նորամուծությունների արդյունքում այն դարձել է էլ ավելի հարմարավետ ու կիրառելի: Այդ են վկայում առաջին մի քանի օրերը: Նշենք, որ նոր iPad 2-ը, տեխնիկական նորամուծությունների արդյունքում, դարձել է առավել հարմարավետ ու կիրառելի: ԱՐԱՅ վաճառասրահներում ներկայացված լայն տեսականին ներառում է գերբարակ MacBook Air նոթբուքեր, գերարագ MacBook Pro, MacMini-ներ եւ համալրող սարքավորումներ::
Զուգահեռաբար հատուկ երաժշտասերների համար ներկայացվում է նաեւ iPod-ի նորագույն մոդելները: Դրանք ունակ են հիշողության մեջ ներբեռնել հազարավոր երգեր եւ կառավարելի են անգամ ձայնային հրահանգներով:
Ապրանքախմբի առավել ամբողջկան մատուցման համար ԱՐԱՅ ընկերության աշխատակազմի հետ կազմակերպվել էր որակավորման դասընթացներ Apple-ի մասնագետի կողմից: Ավելին, առանձին աշխատողներ ստացել են Apple վաճառքի խորհրդատուի իրավունքը հավաստող հատուկ հավաստագրեր:
Մնում է նշել, որ սա ԱՐԱՅ ընկերության հերթական անակնկալն էր: Տարեսկզբից այս ընկերությունն արդեն զարմացրեց իր գնորդներին, առաջարկելով LED էկրանով ամենամեծ, եռաչափ պատկերով հեռուստացույցը, ապա խելացի կենցաղային տեխնիկայի նորագույն նմուշներն ու վերջին նորարարությունը` SMART TV հեռուստացույցը: Հիմա հերթը Apple-ին էր: Այն արդեն պաշտոնապես ներկայացված է Հայաստանում:
news.am
Комментариев нет:
Отправить комментарий