Սեպտեմբերի 20-ից Շուշի քաղաքի տեսարժան վայրերում գործում է 2 մեգաբիտ արագությամբ WiFi ինտերնետ: Ծրագիրն իրականացրել է Արցախի կրթական հիմնադրամը Ստեփանակերտի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի միջոցով: Ինչպես հաղորդում է hetq.am կայքը, WiFi ծառայությունը տրամադրում է «Արմինկո» ընկերությունը:
«Ճիշտ է, ողջ Շուշիի մեծ մասն է ապահովված WiFi-ով, բայց մարդիկ անկարող են օգտվել այդ ծառայությունից միայն փողոցներում: Դա հիմնականում նախատեսված է զբոսաշրջիկների համար, որ կարողանան իրենց տպավարությունների մասին առանց դժվարության տեղում տեղադրել համացանցում: Ծրագրում ենք նաև նման ծառայություն ապահովել նաև Արցախի մնացած տեսարժան վայրերում»,-ասում է ՏՏ զարգացման կենտրոնի վեբ-ծրագրավորող Կարեն Մկրտչյանը:
Նշենք, որ WiFi կետերի քարտեզը տեղադրվել է նաև Google maps-ում:
pcnews.am
pcnews.am
Комментариев нет:
Отправить комментарий