Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat

воскресенье, 4 сентября 2011 г.

SMS-ֆլիրտը՝ ինտիմ հարաբերությունների ճգնաժամից դուրս գալու նոր միջոց


Ամերիկյան «Սեքսուալություն և մշակույթ» ամսագրի վերջին համարում հրապարակվել է ամերիկացի գիտնականների վերջերս անցկացրած ուսումնասիրության արդյունքները, որի համաձայն 3 կանանցից երկուսն իր զուգընկերոջը սեքսուալ բնույթի SMS–է ուղարկում։ Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ տղամարդիկ «ավելի զուսպ են», իսկ վերոնշյալ ձևով իր զգացմունքն արտահայտում է տղամարդկանց 50 տոկոսը միայն։


Ինչպես գրում է Tata.ru կայքը, «Թույլ տուր՝ մատներս խոսեն» անունը կրող ուսումնասիրությանը 5000 տղամարդ և կին է մասնակցել։
Գիտնականները պարզել են, թե կանայք այդ առումով ինչու են այդքան ակտիվ. պարզվել է, որ հարցը սեքսուալ ցանկության բնույթի մեջ է։ Հայտնի է, որ տղամարդիկ աչքերով են սիրում, իսկ կանայք՝ ականջներով. այսինքն, տղամարդկանց գրգռում են վիզուալ էրոտիկ պատկերները (օրինակ, էրոտիկ ֆոտոներով mms–ները), իսկ կանանց՝ երևակայությունը։ Այնպես որ, էրոտիկ բովանդակությամբ տեքստերը, որոնք կանայք ուղարկում են տղամարդկանց, և այն պատասխանները, որոնք նրանք ստանում են, էրոտիկ պատկերներ է ստեղծում կանանց մոտ։
Հոգեբանները, վերոնշյալ ուսումնասիրությունից ելնելով, այն զույգերին, որոնց սեքսուալ կյանքը «առօրյա գործի է» վերածվել, խորհուրդ են տալիս ավելի հաճախ կիրառել վերոնշյալ «SMS թերապիան»։ Նրանց կարծիքով՝ ֆլիրտի այդ նոր տեխնիկան կարող է պարզապես հրաշքներ գործել նույնիսկ «ամենահոգնած զուգընկերների» հետ։
Tert.am

Комментариев нет:

Отправить комментарий