Հանրապետության հրապարակի շատրվանները սեպտեմբերի 21-ին նորովի լուծումներով կգործարկվեն
Գեղարվեստական նորովի ձեւավորման եւ արդիականացման աշխատանքներ իրականացնելու նպատակով, սեպտեմբերի 4-ից ժամանակավորապես կդադարեցվի Հանրապետության հրապարակի շատրվանների գործարկումը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոր լուծումներով հագեցած շատրվանները կգործարկվեն ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի օրը` սեպտեմբերի 21-ին:
Комментариев нет:
Отправить комментарий