Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat

воскресенье, 18 сентября 2011 г.

Պատգամավորը կանխել է ապօրինի ծառահատումը

Քիչ առաջ ապօրինի ծառահատման հերթական դեպքն է գրանցվել Աջափնյակ վարչական շրջանում: Ինչպես NEWS.am-ին հեռախոսով հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, տուն գնալու ճանապարհին Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի մոտ նկատել է, որ անհայտ անձինք փորձում են կտրել հաստաբուն մի բարդի:

Պատգամավորը մոտեցել է ծառը կտրողներին եւ նրանց հարցրել՝ արդյո՞ք ծառահատման թույլտվություն ունեն: «Նրանք անմիջապես դադարեցրին իրենց գործն ու փախան հիվանդանոցի ուղղությամբ»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ առայժմ կանգնած սպասում է փողոցում: Նա նաեւ ոստիկանություն է զանգահարել եւ հայտնել ծառահատման մասին:
news.am

Комментариев нет:

Отправить комментарий