«GTUG Հայաստան» խումբը (Google technology User Group Armenia)` Google եւ NeoMedia ընկերությունների աջակցությամբ կազմակերպում է հետաքրքիր մտքերի մրցույթ, որը կոչվում է «Google-ն՝ իմ աչքերով»: GTUG խմբի մոդերատոր Վարդան Գրիգորյանը NEWS.am- Ինովացիայիթղթակցի հետ զրույցում ասաց, որ մրցույթը որեւէ մասնագիտական կամ տարիքային սահմանափակում չունի, դրան կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
«Այստեղ կարեւորը ստեղծարար միտքն ու վառ երեւակայությունն է. քանի որ մրցույթի թեման է «Ինչպե՞ս եք պատկերացնում Google-ը», իսկ բոլորն էլ իրենց մտքում ունեն մի վիրտուալ կերպար, թե ինչ է Google-ն իրենց համար»,-ասաց Վ. Գրիգորյանը: Ըստ նրա` մրցույթին մասնակցել ցանկացողները մինչեւ սեպտեմբերի 27-ը կարող են հետաքրքիր նյութի, լուսանկարի, գրաֆիկական պատկերի, տեսահոլովակի, կամ ինչ-որ ծրագրային լուծման տեսքով ներկայացնել, թե ինչ է իրենց համար Google-ը, հրապարակել այն իրենց բլոգում եւ տեղեկացնեն «GTUG Հայաստան» խմբին: Իսկ եթե սեփական բլոգ չունեն, ապա այդ նյութը պետք է ուղարկել խմբի էլ փոստին` gtugam@gmail.com: Սեպտեմբերի 28-ից կսկսվի ուղարկված նյութերի օնլայն քվեարկությունը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 20-ը:
«Օնլայն քվեարկության արդյունքներին կմիանան նաեւ միջազգային ժյուրիի գնահատականները եւ կորոշվեն վերջնական հաղթողները: Իսկ հաղթողներին կտրվեն մրցանակներ` Google դրոշմապատկերով պայուսակ, շապիկներ եւ այլ մրցանակներ»,-ասաց Վ. Գրիգորյանը` հավելելով, որ մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն 2011թ. հոկտեմբերի 25-ին:
Նշենք, որ սա GTUG Հայաստան խմբի կողմից կազմակերպվող առաջին նմանատիպ մրցույթն է: GTUG Հայաստան խումբը ստեղծվել է 2010թ. դեկտեմբերին:
Google Technology User Group (կրճատ՝ GTUG-ը) իրենից ներկայացնում է Google-ի տեխնոլոգիաներով հետաքրքրված մարդկանց եւ կազմակերպությունների խումբ, որոնք պարբերաբար հավաքվում են եւ քննարկում տեխնոլոգիական բազմաբնույթ թեմաներ: Նման խմբեր գործում են աշխարհի ավելի քան 60 երկրներում:
news.am
news.am
Комментариев нет:
Отправить комментарий