Դուք գիտեք
Դուք ցանկանում եք
Դուք տեղադրում եք
Դուք աշխատում եք
Դուք պայմանավորվում եք
Դուք ունեք մեր կոնտակտները`+37491007012, info.myhatcarat@gmail.com
Դուք ունեք վստահելի ընկեր MyHacarat

воскресенье, 18 сентября 2011 г.

Մի կույտ պատվիրաններ աղջիկների համար


Մենք` աղջիկներս, այնքան լավն ենք, այնքան քնքուշ, նուրբ, գեղեցիկ, երբեմն հիմարիկ, բայց միշտ սիրո և ուշադրության կարիք ունեցող: Մեզ պետք է սիրել, հարգել, փայփայել, անակնկալներ մատուցել, մտածել մեր մասին ամեն վայրկյան: Մենք` աղջիկներս, այս մեծ մոլորակը զարդարում ենք մեր գեղեցկությամբ ու քնքշությամբ: Իսկ տղաները հիանում են մեզնով ու ամեն կերպ փորձում են արժանանալ մեր հավանությանը: Իսկական լեդի դառնալը դժվար, սակայն լրիվ հնարավոր բան է: Ահա կանոնների մի կույտ, որոնք կօգնենք քեզ:
 Առաջին պատվիրանը. մոռացիր թերություններիդ մասին: Մտածիր միայն առավելություններիդ մասին:
 Վստահ եղիր ինքդ քեզ վրա: Աշխատիր որքան հնարավոր է շատ դրական էմոցիա արձակել:
 Նպատակասլաց եղիր: Նպատակ դիր ու հասիր դրան:
 Մի վախեցիր փոփոխություններից: Բազմակողմանի եղիր, փորձիր, փնտրիր ինքդ քեզ:
 Զարգացրու տաղանդներդ: Տաղանդավոր աղջիկները հիասքանչ են:
 Խաղա: Ինքդ քո մասին ֆիլմ նկարիր, փորձիր տարբեր դերեր: Միշտ անկանխատեսելի եղիր:
 Աշխատասեր եղիր: Մի ալարիր և ևս մի արժանիք կունենաս: Ինքդ քեզ ավելի շատ կհարգես:
 Գնահատիր ժամանակը: Այն ամեն հիմարության վրա մի վատնիր: Ժամանակն օգուտով օգտագործիր:
 Հարգիր ծնողներիդ, վստահիր նրանց: Եվ հիշիր` մայրիկդ քո ամենալավ ընկերուհին է:
 Մի վիրավորիր մարդկանց: Դու դրա իրավունքը չունես: Մեծամտությունը վանում է:
 Շատ կարդա: Հետաքրքիր մարդու հետ ցանկանում են շփվել:
 Մի նախանձիր: Ուրախացիր նրանով, ինչ ունես:
 Հիշիր հումորի մասին և մի վախեցիր ինքդ քո վրա ծիծաղելուց:
 Ընկեր եղիր: Թույլ մի տուր, որ քեզ հարազատ մարդկանց մասին վատ խոսեն: Մարդիկ դա գնահատում են:
 Մի ստիր: Դա կազատի անհարմար իրավիճակներից:
 Մի խոստացիր, եթե վստահ չես:
 Մի արա այն, ինչի համար ստիպված ես լինելու արդարանալ:
 Կարողացիր լսել: Հարգիր դիմացինի կարծիքը: Մի պարտադրիր քո սեփականը:
 Սիրիր: Մարդկանց նկատմամբ բարի եղիր: Բայց միամիտ մի եղիր:
 Մի վախեցիր դժվարություններից: Փորձությունները մեզ ուժեղ են դարձնում:
 Վարվիր այնպես, ինչպես ճիշտ ես գտնում: Սեփական կարծիք չունենալն ամոթ է:
 Մի  լռիր: Համարձակ արտահայտիր տեսակետդ: Եվ մարդիկ կհարգեն քեզ:
 Նախաձեռնող եղիր: Եվ քեզ կհիշեն:
 Ճշտապահ եղիր: Մի ստիպիր քեզ 5 րոպեից ավել սպասել:
 Ձգտիր նորություններից տեղյակ լինել:
 Նրբազգաց եղիր: Մի մերժիր, երբ խնդրում են օգնել: Քեզ շնորհակալ կլինեն:
 Շտապ եզրակացություններ մի արա: Մարդկանց ևս մի շանս տուր:
 Խուսափիր վեճերից և կոմֆլիկտներից: Փորձիր պայթյունավտանգ իրավիճակը կատակի վերածել:
 Համարձակ առաջին քայլն արա: Ռիսկի դիմիր, բայց միայն այն ժամանակ, երբ ռիսկդ հիմնավորված է:
 Քո մասին քիչ խոսիր: Թող մարդիկ իրենք հարցնեն:
 Մի արտասվիր: Աղջիկները կարծում են, թե այդ հնարքով կարող են տղաներիմ հուզել: Իրականում հակառակն է:
 Ձայնիդ մի բարձրացրու:
 Գովաբանիր: Մարդկանց հաճոյախոսություններ արա: Բայց միայն անկեղծ:
 Կիսիր քեզ թանկ մարդու հետաքրքրությունները: Նա քեզ ավելի շատ կսիրի:
 Առաջին ժամադրության ընթացքում ամեն ինչ միանգամից մի պատմիր: Մի փոքրիկ հանելուկ թող:
 Նվերներ արա: Ընկերներին և ծանոթներին: Փոքրիկ և անգամ հենդմեյդ: Հենց այնպես:
 Սովորիր տղաների հետ իրենց լեզվով խոսել և հասկանալ նրանց կատակները: Դա կարևոր է:
 Նյարդային շարժումներ մի արա. մի ճմռթիր անձեռոցիկը, մի ճտճտացրու մատներդ, մի թափահարիր ոտքերդ: Այդպիսի շարժումները սարսափելի են:
 Հասարակ եղիր: Լուն ուղտ մի դարձրու:
 Քիչ նստիր տանը: Ուսումնասիրիր աշխարհը: Եվ կիսվիր բացահայտումներովդ ընկերներիդ հետ:
 Հիշիր բոլորի ծննդյան օրերը: Եվ միշտ շնորհավորիր նրանց:
 Էմոցիոնալ եղիր: Էմոցիաներդ քեզ մի պահիր: Համարձակորեն արտահայտիր դրանք: Բայց թատրոն մի սարքիր:
 Ձգտիր շատ շփվել քեզ հաճելի մարդկանց հետ:
 Սովորիր էթիկայի պարզագույն կանոնները: Դրանք դեռ ոչ մեկին չեն խանգարել:
 Մի ամաչիր սեփական թուլություններից: Երբեմն քեզ կամակորություններ թույլ տուր: Բայց հիշիր` ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
 Կարողացիր արժանապատվորեն պարտվել: Դա հեշտ արվեստ չէ:
 Քո, ընտանիքիդ, նախկին ընկերներիդ ու բոյֆրենդներիդ մասին վատ մի խոսիր:
 Կեր: Ախորժակով ու գեղեցիկ: Դիետա, սննդակարգ բառերը նյարդայնացնում են:
 Սիրիր մարմինդ: Դրանից երկու հատ չես ունենալու: Շատ ժամանակ անցկացրու մաքուր օդին, շատ շարժվիր:
 Փնտրիր քո սեփական ոճը: Մի ընդօրինակիր մյուսներին: Միայն հիմարը կարող է հպարտանալ, որ իր սիրած աղջիկն ինչ-որ մեկին նման է:
 Մինիմում շպար: Հատկապես դիմափոշի և տարատեսակ կրեմներ, չէ՞ որ տղաներն ատում են դրանք:
 Քայլվածքը շատ կարևոր է: Մի կուզիկացիր, մի իջացրու կզակը, ուղիղ նայիր:
 Սովորիր բարձրակրունկ կոշիկներ կրել: Դրանց վրա ծռմռատվելով քայլելով տղաներին չես գրավի:
 Առավոտը սկսիր հայելու մեջ ինքդ քեզ ժպտալով: Գովիր ինքդ քեզ:
 Քնելիս հաճելի բաների մասին մտածիր: Արթնանալիս լավ տրամադրություն կունենաս:
 Հաճախ ժտպա: Թող բոլորը տեսնեն, որ երջանիկ ես:
 Պետք չի անընդհատ մտածել, թե կողքից ինչ տեսք ունես: Հանգստացիր և վայելիր:
 Մի փորձիր բոլորին գոհացնել:
 Հավատա հրաշքներին: Դրանք պատահում են նրանց կյանքում, ով հավատում է:
 Եղիր այնպիսին, ինչպիսին կաս: Խելացի: Գեղեցիկ: Դաստիարակված: Սիրող: Երջանիկ:
blog.liberal.am

Комментариев нет:

Отправить комментарий