
Prezi-ի վճարովի տարբերակը թույլ է տալիս պահպանել ֆայլը համակարգչում և օգտվել դրանից առանց ինտերնետի, իսկ iPad-տարբերակը օպտիմալացված է հատուկ Apple-ի պլանշետի համար:
Կայքից օգտվելը վճարովի է, սակայն որպես ուսանող գրանցվելու դեպքում հնարավոր է օգտվել նաև անվճար:
Կարեն Դերձյանը նշում է, որ կայքի թերությունը հայերեն ֆոնտեր չճանաչելն է, սակայն այս խնդիրը կարելի է լուծել՝ տեքստերը նկար դարձնելով:
Պրեզենտացիայի երկրորդ մասում Կ. Դերձյանը ներկայացրեց Bambuser.com կայքը, որը թույլ է տալիս ցանկացած տեսախցիկի առկայության դեպքում անվճար օնլայն հեռարձակում կազմակերպել և թույլ տալ, օրինակ, Facebook սոցցանցի ընկերներին դիտել այն:
Նշենք, որ այսօր Բարքեմփի երկրորդ օրն է, և առաջին օրվա համեմատ մասնակիցներն ավելի ակտիվ են, իսկ պրեզենտացիաներն անկացվում են միաժամանակ երեք սենյակներում:
Միջոցառմանը մասնակցում է մոտ 60 հոգի Հայաստանից ու Սփյուռքից և 50 հոգի` Արցախից: Ինչպես միշտ, Բարքեմփը մի հարկի տակ միավորել է ՏՏ մասնագետների, ճարտարագետների, ծրագրավորողների, բլոգերների, օն-լայն լրագրողների և սոցիալական ցանցերի ակտիվիստների, ովքեր ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկում են տարածաշրջանում և աշխարհում համացանցային տեխնոլոգիաների, սոցիալական մեդիայի զարգացումները:
pcnews.am
pcnews.am
Комментариев нет:
Отправить комментарий