Ֆիննական Nokia ընկերությունը որոշել է չհենվել սեփական երևակայության վրա և իր սմարթֆոնների նոր սերիայի անվանումներ ընտրելու համար դիմել հասարակ օգտագործողներին:
Ընկերության PR մասնագետները ցանցում տեղադրել են նոր սերիայի սմարթֆոնների ավելի քան 20 անվանում պարունակող հարցում: Ենթադրվում է, որ նոր անունը կհանդիսանա ոչ թե կոնկրետ մոդելի, այլ ամբողջ սերիայի անվանումը, ինչպես օրինակ՝ iPhone-ը Apple-ի, կամ Galaxy-ն Samsung-ի համար:
Առայժմ առաջատար է Nokia Phoenix («Փյունիկ») անվանումը, որը հնարավորինս լավ է արտահայտում ֆինների հույսերը վերջապես վերադարձնելու ընկերության անկում ապրող վարկանիշը: Երկրորդ տեղում է Nokia Genesis-ը, իսկ երրորդ տեղը կիսում են Nokia Fusion և Nokia Metro անվանումները:
pcnews.am

Комментариев нет:
Отправить комментарий